Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0

Ապրիլի 20` Ավագ չորեքշաբթի: Մեր Տիրոջ մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը եւ Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը:

"Երբ Հիսուս եկավ Բեթանիա, բորոտ Սիմոնի տունը, նրան մոտեցավ մի կին, որ մի շիշ թանկարժեք յուղ ուներ, և թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել: Երբ աշակերտներն այն տեսան, բարկացան ու ասացին: "Ինչի՞ համար է անուշահոտ յուղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին". Հիսուս իմացավ ու նրանց ասաց. "Ինչու՞ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողձ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց:"

Այն ժամանակ Տասներկուսից մեկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. "Ի՞նչ կը կամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ": Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան: Դրանից հետո նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց
":

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles