Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Սումգայիթ, Բաքու... Թիֆլիս, Մոսկվա...

$
0
0
Քանի օր է նայում եմ բաքու.ամ (baku.am) կայքը: Նախ, կեցցեն բոլոր աշխատողները սրա վրա:

Բայց նայում եմ ու ջղայնանում՝ հայերի ջարդը 1905, հայերի ջարդը 1918, հայերի ջարդը 1990 թթ: Մենակ հայերը 100 տարվա մեջ 3 անգամ կոտորածի կենթարկվեին ու խելքի չէին գա: Մենակ հայերին, եթե մի քիչ լապշա կախես ականջներին, վազելով, իրար բրդբրդելով էլի կվազեն ու Բաքվում ու Սումգայիթում կտեղավորվեն, տուն ու բուն կդնեն ու հետո էլի կոտորածի տակ կընկնեն: 

Մենակ հայերը, ինչ է թե սեփական կառավարություն կոչեցյալը նեղում է, կհավաքեն փասափուսան ու կվազեն Վրաստաններում ու Մոսկվաներում բիզնես դնելու, որ վաղը, հենց էլ պետք չլինեն, հետևներին ստանալով վռնդվեն:

Ինչի՞ եք փախնում, մնացեք ձեր երկրին ու գործին տեր կանգնեք, էս կառավարությունն էլ դուրներդ չի գալիս, հանեք գրողի ծոցը ուղարկեք: Ինչի՞ եք դուք գնում գրողի ծոցը, էդ գրողի ծոցերը հարստացնում, որ հետո էլ վերջում էլի թաղվելուց առաջ Հայաստանը հիշեք ու Թոխմախի քարերը: Տաքսիստների ու փողոցի առևտրականների չափ էլ չկա՞ք: Թե՞ իշխանափոխություն մենակ ամերիկացիների փողերով ա արվում:

Ու հաջարդ անգամ, երբ Թիֆլիսում էլի կջնջեն հայերի անունները, բարերարներ, բիզնեսմեններ, մենակ հայերը ի սրտե կզարմանան ու կնեղվեն անարդարությունից:

Չգիտեմ ինչի հիշեցի "Այրվող այգեստանները" - բոլորը հարուստ, կարասիներով ոսկիները հողերի տակ թաղած իրար ձեռք չմեկնեցին, իրար հետ ափսոսացին ունեցվածք կիսել, մինչև որ կոտորվեցին, ու ոսկիներն ու ունեցվածքը շներին հասավ:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles