Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Աղանդավորները ու իրենց փեշակները

$
0
0
Էդ գաճաճ-կոմպոզիտորի խոսքերի մեջ օրինակ ինձ ամենաշատը զարմացրեց ոչ թե նրա սիրո խոստովանությունը թրքական մուղամների հանդեպ, նա եթե սկսի շանսոն գրել ու է՛դ ապրանքը լավ ծախվի, կմոռանա թրքական մուղամն ու կսկսի շանսոնը գովալ, այլ զարմացրեց նրա անհամեստության աստիճանը ու մոտը սկսած լեզվական ցռիկը փորթուլությունը (հայերեն ասած):

Իհարկե, եթե նման մարդկանց՝ անհայտ ոչմիբանից անցումը դեպի քիչ թե շատ հայտնի ոչմիբան (ինչ-որ շրջանակներում նա փաստորեն հայտնի է, ես, ի՞նչ մեղքս թաքցնեմ մինչև էդ ելույթը մտքովս էլ չէի անցկացնի, որ նման բան մարդ կա) տևում է շատ կարճ, ապա նման դատարկ ուղեղով, պրիմիտիվ մտքերով ու անորակ արտադրանք տվող երիտասարդը շատ արագ սկսում է իր մասին շատ մեծ կարծիք կազմել, էնքան մեծ, որ չի ամաչում համաշխարհային մասշտաբի ԱՊՐՈՂ ու ստեղծագործող կոմպոզիտորների՝ Էդուարդ Միրզոյան, Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, և այլք, ներկայությամբ իրեն թույլ տալ դասախոսություն կարդալ երաժշտության մասին:

Ինձ չի զարմացնում նաև էն փաստը, որ էդ տղան հերթական կյանքի խոսքականներից է: Ոնց պրիմիտիվ է էդ աղանդը, ճիշտ էնքան պրիմիտիվ են դրա ներկայացուցիչները: Ու էս տղայի խոսքը, պահվածքը ու գրածների որակը նայելով շատ հստակ կարելի է պատկերացնել "կյանքի խոսք" աղանդի էությունը՝ պրիմիտիվ, հակահայկական, հակաքրիստոնեական (բառիս բուն ու բարձր իմաստով, ոչ թե դրանց երգած "Հիսուս-Հիսուս"-ով), հակաէսթետիկ, կեղծ, շինծու, փուչ:

Հեշտ ճամփեն քրիստոնեական չի, հենց Քրիստոսի խոսքերով, իսկ էս աղանդը իր հետևորդներին հեշտ հարստացում, հեշտ հայտնիություն ու հեշտ ու ճպուռի կյանք է խոստանում ու տալիս: Ուզու՞մ ես հաջողության հասնել, փող աշխատել, հայտնի դառնալ՝ մտիր մեր աղանդ, ու ճամփեդ դեպի այսպես կոչված հայկական շոուբիզնես բաց է:

Լսել եմ, ու հիմքեր չունեմ չհավատալու, որ Երգի պետական թատրոնը կյանքիխոսքական ամենամեծ բուծարաններից է էստրադայի ասպարեզում: Ու եթե դա ճիշտ է, ապա ինձ անասելիորեն զարմացնում է, էդ ինչպե՞ս է պետությունը իր հաշվին պահում աղանդավորական, հակահայկական, հակամշակութային էդ թատրոնը: 
Ստացվում է, որ երկրի բարեխիղճ քաղաքացիները հարկ են վճարում ու Մշակույթի նախարարություն են պահում, սա էլ իր հերթին, բայց էդ նույն քաղաքացիների հաշվին աղանդաբուծարանին պետական ֆինանսավորում ու աջակցություն է տրամադրում:

Հանեք էդ երգի թատրոնը պետականների շարքից, պետական դարձրեք ասենք Գեղարդ երգչախումբը, կամ այլ զուտ հայկական, զուլալ արվեստ ներկայացնող պարի ու երգի խմբերի:

     

ատանկ

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles