Արմեն Ավետիսյանի ընտանիքի համար գնված լվացքի մեքենայի մասին պատմող գրառման մեկնաբանությունում մեր հարգարժան talinci -ն առաջարկեց հունվարի 28-ի առթիվ կազմակերպել ևս մեկ դրամահավաք Ավետիսյանի ընտանիքի համար:
Մտածեցինք, որ ճիշտ կլինի նախ խորհրդակցել Հայ Ձմեռ պապի տնօրեն Արմինեի հետ: Նա առաջարկեց այս անգամ ուշադրություն դարձնել այս մի ընտանիքի (եթե հանկարծ հղումը չբացի, մտեք այստեղ՝ հոդվածի անգլերեն տարբերակը, ապա սեղմեք հայերենը (ի դեպ, Ձմեռ պապի կայքի հետ կապված էլ խնդիր կա, այն անում է չքավոր ընտանիքից մի տղա, Արմինեն նրան ընդունել է աշխատանքի, բայց տղան շատ գլուխ չի հանում, ու կայքում շատ խնդիրներ կան, եթե կամավոր ինչ-որ մեկը ցանկություն ու ժամանակ ունենա օգնել կայքի պատրաստման հարցում, խնդրում եմ տեղյակ պահեք) խնդիրներին:
Կրկին, նախկին ազատամարտիկի ընտանիք է, որն ապրում է ծայրահեղ չքավորության մեջ՝ հայ-թրքական սահմանի վրա գտնվող Մարգարա գյուղում: Լևոն Գաբրիելյանը կռվում վիրավորվել է և ի վիճակի չէ լիարժեք աշխատանքի անցնել: Չգիտեմ ինչու պաշտպանության նախարարությունն էլ անտեսում է նրանց: Հղումով գնալու դեպքում կարելի է տեսնել ինչ խայտառակ պայմաններում են նրանք ապրում: Կրկին բազմազավակ ընտանիք է: Որքան գիտեմ, նրանց և՛ սնունդ է անհրաժեշտ, և՛ հագուստ, և այլ կենսական անհրաժեշտության ապրանքներ:
Մի խոսքով, եթե դեմ չեք, այս անգամ օգնենք Գաբրիելյանների ընտանիքին: