Ամեն առավոտվա մթին զարթնում եմ հույսով, որ ձյուն եկած կլինի: Նայում եմ՝ չէ:
Հետո քիչ-քիչ լույսը բացվում է, ու լուսաբացի արևելքում երկինքը սկսում է կարմրել, ամաչել սարերի հետևից, ու արևը դանդաղ սահելով ու տրորվելով դուրս է գալիս:
Ձնաբեր ամպերը մոլորվել են ուրիշ երկրների երկնքում, արևն էլ մեզ մոտ գլորվում է արևելքից արևմուտք ու հակառակը...
Բնությունը մոռացել է, ոնց էր գիշերով ձյուն մաղում քաղաքի վրա:
Թե՞ էս քաղաքն է արդեն բնությունից դուրս: