Էստեղ եվրատեսիլքի մանկական տարբերակի մասին խոսք գնաց։ Չեմ նայել, չեմ էլ նայելու, չեմ էլ քվեարկելու, երեխեքը մեղքս տալիս են, աղջիկները՝ պռտած տիկնիկներ են՝ հստակ գծված դժբախտ ապագայով, տղաները՝ ոնց որ արդեն իրենց սեռական պաշտպանվող-մասնության ճամփեն բռնած (հուսամ, մերը էդպես չէր, ընդհանրապես մեր երեխեքը էնքան լավն են, որ պիտի նրանց համար մենակ առողջ մանկություն ստեղծվի), մի խոսքով…
Ես էլ իմը ասեմ, շատ մանկական չի, բայց դե նման է էլի ընդհանուր առմամբ։
Այսպես կոչված «հարսանեկան արարողությունների սրահների» մասին է խոսքս։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում երկու անգամ բախտ վիճակվեց մասնակցել կնունքի ու հարսանիքի նույն սրահում։
1. Սպասրկման մասին չգիտեմ իմաստ կա՞ ընդհանրապես խոսելու։ Նույնիսկ շատ բարեհամբույր մատուցողներ հանդիպելու դեպքում էլ, այդ բարեհամբույրությունը ոչ թե սպասարկման որակի մասին է խոսում, այլ սպասարկող մարդկանց բնավորության։ Եղունգներ, մազեր, հագուկապ… Մանրամասնե՞մ։
2. Շատ եմ ուզում հիմա երաժշտություն կոչվող թյուրիմացությունից գրել։ Էդ դահլիճներում ենթադրում եմ, որ գործի են ընդունում աննկարագրելի բայաթի ու մուղամ քաշելու տաղանդի առկայության դեպքում միայն։ Ինչպես նաև, էդ «երաժիշտների» մոտ, կարծում եմ, ստուգում են նորմալ երգերը փչացնելու ունակությունները։ Նույնիսկ ամենասիրված ժողովրդական երգը էն օրը կարող են գցել, որ փախնելդ գա։ Ղռռոց, դռռոց, ձեռքը ականջին դրած բայաթի, ու հետո գլխացավից մեռնում են մարդիկ։ Էդսինթեզատորների ղռղռոցը մինչև սրտիդ մեջ է արձագանքում, մի քիչ հիվանդ մարդը կարող է տեղում մնալ։
Հետո, ավելի զզվելի է, երբ որպես այլընտրանք, մեկ էլ սկսում են ոռնալ ռուսական «բլատնոյ» երգեր, հետո արաբական, հետո էլի չգիտեմ ինչ։ Ու ստացվում է, որ երեխայի կնունքը, կամ ինչու չէ, մարդկանց հարսանիքը, ի վերջո ապականվում է բուտիռկեքի կարոտից խեղդվող հանցագործների երգերով։
Մարդիկ գնում են, եկեղեցի, պսակի կամ մկրտության խորհուրդ են անցնում, որ հետո գան ու վայնասուն լսեն՝ вот такая доля воровская, որն էլ իրականում մեր ռաբիսների բերանով դառնում է՝ «ԴՈՅԼԱ», ու գնաց՝ դոյլա-դոյլա-դոյլա…
3. Ու վերջում «օբէկտների» կողմից մատուցվող անակնկալների մասին։ Կարող է դուրս գալ ինչ-որ 17 տարեկան Էլենչիկ ու պորտապար պարել՝ ջարդելով ոսկորներն ու մնացած օրգանները։ Որ ինչ՝ չես հասկանում։
Կգրեի 4-րդ կետով վարձու թամադաների մասին, բայց հավես չկա։