էս քանի օրը հա մտածում եմ ինչի՞ մասին
հայտնի, ես կասեի՝ միջազգային, հանցագործ պաշտոնավորի բարեկամը, որն ունի մինի պաշտոն՝ ըստ իր կարողությունների ու կարգավիճակի, էնքան գոռոզ ու հպարտ է ման գալիս իր բարեկամության պահով, ասես իր բարեկամը նոբելյան մրցանակակիր է:
սա նորմալ չի, չէ՞: նորմալ մարդը պիտի ամաչի էդ մասշտաբի հանցագործի հետ փոքր իսկ առնչության համար: չէ՞
բայց մենք սովետի հոտած ժառանգությունը դեռ շալակած ման ենք տալիս հետներս:
իսկ էդ ժառանգության անքակտելի մասը պետությունից թալանող, գողացող բոլորն էին (լավ, գրեթե բոլորը), այսինքն՝ հանցագործները: ու հարգված էին հատկապես նրանք, ովքեր շատ էին թալանում ու հատկապես ի պաշտոնե:
թալանում էին՝ հանուն մարմնականի, իսկ իրար վրա գործ էին տալիս հոգեկան բավարարվածություն ստանալու համար (երևի):
մենք դեռ էդ նեխած ճահճից չենք ազատվել, ասեմ իմանաք