ինչ ուզում եք ասեք, բայց աշունն ու Երևանը ստեղծված են իրար համար:
այ մարդ, էսքան էլ համահունչ ու համառի՞թմ: զարմանալի բան է, բայց էնքան բնական է, որ աշնանը Երևանում լավ է: բոլոր ամիսների բոլոր օրերը:
ու որ ռադիոտան կողքով էլ անցնում ես, ու էդ մտքերիդ է միանում՝ «այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել...» հնությունը, հասկանում ես, որ ինչ-որ կատարելության հասնող վիճակի ու համադրության մասին է էս ամեն ինչը:)