Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 4

$
0
0

ասե՞մ ինչն է խնդիրը: նաև ինչն է:
ամեն ինչ, որ արվում է մեր կյանքում, ձևի համար է արվում, ոչ թե բովանդակության:

օրինակ շատ կենցաղային ու հոտավետ մի օրինակ: սանիտեկը:

բողոքել են մարդիկ շան հոտից, բակերի կեղտից, հակահիգիենիկ պայմաններից:
ի՞նչ են արել սանիտեկում: բակերը, որտեղ բողոքները շատ են եղել, տարել են, ջրել են: մի մեքենա ջուր են լցրել էդ աղբի տեղը:
նկարել են, դրել են ֆբ: որ թոզ փչեն, ձևը պահեն, որ տեսեք՝ գործ ենք արել:
ու ստացվել է: շատերը՝ վախ, վաաաաաախ, եկեք մեր բակերն էլ ջրեք:

իսկ բովանդակությունը մնացել է դատարկ: որ՛տև արել են ոչ թե հանուն մարդկանց կոմֆորտի, քաղաքի մաքրության, այլ հանուն ձևի:

ինչ է եղել իրականում ջրելուց հետո: էդ կեղտաջուրը հավաքվել է բակերում, հետո չորացել ու ...
բայց դա արդեն սանիտեկին չի հետաքրքրում: որ ասես, կասեն՝ էլի գոհ չեք, բա մենք ինչ անենք, մենք մեղավոր չենք և այլն:

եթե ուզենային մաքրել, այսինքն, եթե մտածեին բովանդակության մասին, ապա պիտի աղբը ավլեին, տեսնեին՝ ջուր լցնելու դեպքում ջրի ուղղությունը որն է լինելու, հատուկ հեղուկներով լվանային, մաքրեին, ճռճռացնեին: հետո նոր, դնեին ֆբ, եթե էդքան շատ էին մտածում զանգվածներին ուրախացնելու մասին:

բա՞

ու էսպես աղբի կառավարումից մինչև երկրի կառավարում (ներառյալ ընդդիմություն, որը նույնպես կառավարության բռնած ձևերին տեսք տալու ձև է)



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles