վաղը պատերազմ սկսեց, հիշում եք, չէ՞:
վաղը մենք զարթնեցինք գուժով ու վաղվանից սկսած՝ մի քանի օր անընդհատ մենք զինվոր էինք կորցնում, կամավոր էինք դառնում, սնունդ ու հագուստ ու զենք էինք առնում: ու դեռ առնում ենք:
վաղը եսիմքանի հարյուր միգուցե և հազար պատրաստվում են ընտրվել, որ շարունակեն լավ ապրել, իսկ մենք երեկ, էսօր, վաղը ու անընդհատ (Աստվա՛ծ տա) հողի ու երկրի գինն ենք տվել, տալիս ու պիտի տանք:
ես էդ գինը գիտեմ: ամենայն խորությամբ գիտեմ, որ՛տև անցած տարվա վաղվանից ի վեր մինչև էսօր ու Աստված տա մինչև կյանքիս վերջ, իմ տղային գրկելուց, համբուրելուց գրկները դատարկված 100-ից ավել մայրերին եմ հիշում ու հիշելու:
ինձ թող ոչ մեկ ո՛չ խաղաղության արժեքից պատմի, ո՛չ թուրքի հանդեպ հարգանքից ու թուրքի մարդ լինելուց:
խաղաղության գինը տանս մեջ է մեծանում:
թուրքի ինչ լինելն էլ զինվորների փակ դագաղներն էին ցույց տալիս: