Օրուելի 1984-ը վերջացրեցի: անգլերեն կարդում էի, ու զուգահեռ հետաքրքիր էր, թե հայերեն ոնց են թարգմանել իր հնարած բառերը:
էսօր գրախանութում հայերենը թերթեցի: դե անգսոցը (ingsoc) իմ պատկերացրածով էր:
newspeak-ն ու doublespeak-ն էի փնտրում: երկրորդը չգտա: իսկ նյուսպիքը տեսա, որ «նորալեզու» են թարգմանել: ու հեչ չհամաձայնեցի:
բացի նրանից, որ լեզու-ն language-ն է, իսկ speak-ը խոս-ը, ըստ իս սխալ էր գեղեցկացնելու ու հարթեցնելու փորձը:
Օրուելը խոսում է լեզուն տգեղացնելու, կրճատելու,կտրտելու ու աղքատացնելու մասին (դրան զուգահեռ նաև լեզվամտածողությունը), նմանակում է սովետին՝ պրակտիկ ու տգեղ հապավումներով: ա-լյա բուլգակովյան абырвалг:
հետևաբար, նյուսպիքը պիտի լիներ նորախոս կամ նորխոս՝ հնարավորինս տգեղ, անհարթ, հակիրճ ու անհոգի:
ըստ սեփական համեստ իս:
ատանկ