ԱՄՆ դեսպանի մեքենան կանգնել է անցումի վրա: ինչ-որ ռեսուրս նկարել, տեղադրել է: Դեսպանը, լինելով Ամերիկայինը և ոչ Ռուսաստանինը, արագ ներողություն ու շնորհակալություն է ասել:
ու գնացել են մեկնաբանությունները:
1. ամենաշատ լայք հավաքողներից է, բնականաբար, հայ խախտողներին վիժվածք անվանող մի մեկնաբանություն - էս որ մի կողմից՝ «յախք էս հայերից ու իրանց գենից զզվում եմ», մյուս կողմից գրանտի ու գրին քարտի հույս կա:
2. հատկանշանական է՝ «լավ ա արել, քո նախագահից շատ բան ա արել էս երկրի համար» մեկնաբանությունը, որի տերը դեսպանատան աշխատակից հայ է:
3. կան նաև այսպիսի անձնուրացներ՝ «Լավա արել։Ես եմ իմ սեփական Ոտնատեղն Շարժական տվել ԱՄՆ»
իսկ թե քանիսն են էդ նյութն իրենց ֆիդում տեսել ու լռելյայն անցել կողքով, հայտնի չի: բայց ամենակարևորն է:)
սենց էլ ապրում ենք