Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0

ուրեմն էս նախաձեռնության մասին.

մի կողմից մտածում ես, որ ինչ-որ մի տաջիկ, ռուս կամ անգլիացի եթե կարող են գալ դիտորդական առաքելությունների ընտրությունների ժամանակ, ապա ինչի՞ չպիտի Սերժ Թանկյանը, պարոն Խաչատուրը կամ տիկին Սիրանույշը կարողանան մասնակցել ընտրություններին՝ որպես դիտորդներ:

բայց էն մյուս կողմից մտածում ես՝ լավ չի լինի, եթե որևէ ներքին կամ արտաքին ուժի թեթև ձեռքով քաղաքական կյանքում լավագույն նպատակներով մասնակցել ցանկացող նույն Թանգյանը հանկարծ ու իր լավ անունը կորցնի, որ՛տև երգիչ տղա ա, քաղաքական խաղերից կարող ա և ընդհանրապես բան չհասկանա, ու վերջում ինչ-որ վատ բան լինի, ու իր ձեռքերով ստացվի:

այսինքն՝ ինչ-որ բան առիթ դառնա, որ սփյուռքի հայերի ու Հայաստանի միջև խորը անդունդ առաջանա (տեղից էլ էս մեր նախշուն կառավարության անճոռնի գործելակերպով ու դրսի շիրաներով գնալով ավելի ու ավելի շատ են լսվում կոչեր, օրինակ, Հայաստան համահայկականին գումար չտալու մասին):

ու էն մյուս կողմից էլ ասում ես՝ խնդրեմ, ցանկացած սփյուռքահայ թող գա Հայաստանում ապրելու, Հայաստանի քաղաքացիություն ու մշտական բնակություն ձեռք բերի ու ինչքան ուզում է՝ մասնակցի քաղաքական զրթուզիբիլին: թեկուզ իր թեկնածությունն առաջարկի:

իսկ ինչքան ես եմ հասկանում, սփյուռքահայերի 99 տոկոսը մտադիր չի գալ ու Հայաստանում մշտական բնակություն հաստատել:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles