Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

համբերության ծառը

$
0
0

ուրեմն ասում ա

կար-չկար մի մարդ, որ առաջին դարերի Եգիպտոսում գնում է մի վանք-անապատ ու խնդրում, որ իրեն ներս թողնեն, դառնա վանական: վանականները ներս չեն թողնում՝ գնա, դու ստեղ գործ չունես:

էս մարդը մի քանի անգամ էդպես գալիս-գնում է, վերջը վանահայրը ներս է թողնում: ասում է, լավ, արի, բայց տես, ոչ մեկի սրտով չէր քեզ ներս թողնելը, հետևաբար ինչ քեզ հանձնարարեմ, էդ պետք է անես, որ մնաս:

մարդը համաձայնում է: վանահայրն ասում է.

- տե՛ս, էս 25 լիտրանոց ջրի ամանը: սրանով ամեն օր Նեղոսից ջուր պիտի բերես ու ջրես էս մի կտոր չոր փայտը:

ու էս մարդը սուսուփուս, ամեն օր 25 լ ջուր է կրում, բերում էս փայտը ջրում: 7 տարի, ամեն օր:

մեկ էլ մի օր գալիս, տեսնում է՝ չոր փայտի վրա բողբոջ: զարմանում է, վանահորը կանչում է: վանահայրն ասում է.

- բա՞, էս քո համբերության ծառն է, որ 7 տարի անխոնջ, անդադար ջրել ես, ի վերջո ծլել է:

ու նայում ես՝ ամեն մարդ իսկականից իր համբերության ծառն ունի, որ տարիներով ջրում է: առաջին հայացքից՝ լրիվ չոր ուանհոյւս փետի կտոր:

եսիմ, լավ առակ էր ըստ իս:)




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles