Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
երեկ էլի ահագին նյութեր նայեցի ապրիլին զոհված տղաների մասին:
ի՞նչ մնաց նրանց ծնողներին նրանցից հետո: էդ մեկական սեղան-անկյունը՝ մոմերով, իրենց նկարներով, մեդալներով ու պատվոգրերով, խաչերով ու ծաղիկներով:

մայրերին մնաց իրենց էդ մի կտոր անկյունից փոշին սրբելն ու էդ իրերը նորից դասավորելը: նրանց կեղտոտված հագուստը լվանալու, արդուկելու, նրանց համար ճաշ սարքելու փոխարեն:

ու մեծ մասը երեխաներ չունեն, որ իրենցից հետո մխիթարություն լինեին ընտանիքներին: քանի՞ տան ճրագ մարեց: քանի՞ աղջիկ մնաց էդպես սգավոր հարսնացու:

մենք էլ մնացինք նրանց կյանքի գնով ստեղծած խաղաղության սպառողներ: թե՞ վատնողներ:

ծանր է, շատ ծանր



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles