Առավոտուն էլավ Դավիթ, տեսավ՝ դուռ փակ.
Գնաց դռան էտև.
Զարկեց, դուռն իր տեղեն հանեց,
Էլավ դուրս, տեսավ այգի՛ մի.
Տղեկներ հավաքվե՝ դռնգոզա կը խաղային:
Դավիթ բարձր բարդի ծա՛ռ մի բռնեց,
Կորե՛ց, բերեց տակ,
Ինք բռնեց ծառի կատարեն, ասաց.
- Էկեք, հեծեք, ձի՛ խաղացեք:
Էկան, շարվան վերան:
Դավիթ ծառ պահե~ց, պահե~ց,
Իր ձեռ շատ որ դադրավ՝ գոռաց.
- Ցա՛ծ իջեք, ցա՛ծ, իմ ձեռ դադրավ:
Տղեկներ ականջ չ՛արին, չ՛իջան:
Էդ վախտ Դավիթ ծառի կատար էթող:
Տղեկներ թափվան գետին.
Որ մեռավ, որի գլուխ կոտրավ:
Գնաց դռան էտև.
Զարկեց, դուռն իր տեղեն հանեց,
Էլավ դուրս, տեսավ այգի՛ մի.
Տղեկներ հավաքվե՝ դռնգոզա կը խաղային:
Դավիթ բարձր բարդի ծա՛ռ մի բռնեց,
Կորե՛ց, բերեց տակ,
Ինք բռնեց ծառի կատարեն, ասաց.
- Էկեք, հեծեք, ձի՛ խաղացեք:
Էկան, շարվան վերան:
Դավիթ ծառ պահե~ց, պահե~ց,
Իր ձեռ շատ որ դադրավ՝ գոռաց.
- Ցա՛ծ իջեք, ցա՛ծ, իմ ձեռ դադրավ:
Տղեկներ ականջ չ՛արին, չ՛իջան:
Էդ վախտ Դավիթ ծառի կատար էթող:
Տղեկներ թափվան գետին.
Որ մեռավ, որի գլուխ կոտրավ: