Չէի ուզենա, որ աննկատ մնար karen_aghekian -ի գրառումը ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական Արսենիյ Գրիգորյանցի (երևանիչգիտեմորեկեղեցու) հարցազրույցի որոշ նյուանսների վերաբերյալ:
հատկապես՝
Ի՞նչ է ստացվում, ա՞ս... Ստացվում է, որ լեզվի մասին օրենքը պատվիրատուն արդեն մարսել է ու անցնում է հաջորդ քայլին՝ ռուս ուղղափառ եկեղեցին, չգիտես ինչի, փորձ է անում ստանալ Հայ Առաքելական եկեղեցուն գրեթե հավասար կարգավիճակ, օրենքով, միգուցե հետո էլ Սահմանադրությամբ...(հիշեցի, ոնց էին ռուս դիպլոմատները խաչ հանում երեսներին ու երդում ուտում, որ լեզվի օրենքի հետ կապ չունեն)
Ուզում եմ տեսնել տրամաբանությունը՝ էդ երբ ուղղափառ եկեղեցին Հայաստանում դարձավ էդքան զանգվածայնություն վայելող կառույց, որ ուղղակի անխաթար, եթե ոչ՝ արտոնյալ, գոյությունը Հայաստանի Հանրապետությունում նրան արդեն չի բավարարում:
Երկրորդը, ուղղակի սպորտային հետաքրքրություն է՝ պետական սահմանաբաց մարմիններից ո՞ր մեկը կվերցնի իր վրա օրենքում փոփոխություն իրականացնելու առաջարկ ներկայացնելու անշնորհակալ դերը: Աշոտյանը դժվար թաթախվի արդեն:
Եվ երրորդը, պատկերացնում են ինչպիսի խանդավառությամբ այս գաղափարը կվերցնեն աղանդավորները, որոնց հայ առաքելական եկեղեցու դիրքը թուլացնող ամեն քայլ մեծագույն հրճվանք կպատճառի:
Ինձ համար ասենք ռուս ուղղափառ եկեղեցին ու դավանանքը զուլալ վիճակում օրինակ Լունգինի ֆիլմերն են, բայց էս կայսերական սինդրոմով տառապող կուսակցական կառույցը, որ ֆորպոստներում դիրքեր է պնդացնում, պռավոսլավ տաքսիներ և զուգարանի բուրումնավետ արտադրանքներ է ներկայացում, եկեղեցի, հավատք ու կրոն չի կարող լինել:
Մի բան էլ, պարոնայք իմպերիալիստներ, լեզվի օրենքը չի փոխվել, չի էլ փոխվելու, էդքան շուտ ձեռքերներդ մի շփեք ու անցեք հաջորդ քայլին: