փաստորեն էլի հայոց ողբը հանում են միջազգային ասպարեզ:
ինչի՞ չէր կարելի մի ուրիշ սյուժեով դուրս գալ մարդամեջ: յա ցեղասպանվում ենք, յա երկրաշարժվում:
մեր աշխարհքի մեջ ոչ մի դրական, անպաթոս ու մարդկային պատմություն հեչ չի լինո՞ւմ:
ու ամենավատը:
ես չգիտեմ, կարող է և աշխարհը պատրաստ է նստել ու մեր ցավերը նայել ու դրան օսկարալայք դնել, բայց մենք մեղք չե՞նք, որ մեզ վրա կապում են էդ դառնությունը: ազգիս մեծ մասը դեռ հիշում ու վախեր ու ստրեսներ ունի դրա հետ կապված, մեկ: անցած տարի էն խեղճ Ավետիսյաններին տնով-տեղով սպանդի ենթարկեցին, ու մանավանդ գյումրեցիները դեռ չեն մոռացել, երկու: ապրիլի պատերազմն էլ էս տարի մեզ քամեց ու քամում է, երեք:
ու էս ամենի ֆոնին «երկրաշարժ» անունով ֆիլմ նկարելն ու աշխարհամեջ գցելն իսկական սադիզմ է