մենաշնորհների դեմ բողոքների համար թեժ գիծ բացելը, ի՛նչ խոսք, հզոր ինովացիոն քայլ էր՝ 21-րդ դարի սկզբին դրած, բայց հայացքն արդեն 22-րդում:
ապրիլյան պատերազմի հերոսներին հուշաքարի կտոր դնելուց հետո սա հաջորդ կարևորագույն քայլն էր, որով կառավարությունը ներկայացնում է իր անկեղծ մեղայականը և, բյեն սյուղ, երկիրը, ասես հորդառատ անձրևներից առաջացած, այս ճահճացեխից մաքրելուն ուղղված ռազմավարական գերհզոր նախաձեռն[ողական]ություն:
ես հուզված եմ, էնքան հուզված, որ քիչ ա մնում օսկար ստանամ: