Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0

Օռլանդոյի սպանությունների դեպքերի շուրջ, ոնց որ և սպասելի էր, 2 ծայրահեղության մեջ ընկավ ազգս:
դե ասում են, մի մասը որ ուրախանում էր, չնայած ես էդպես էլ տենց զանգվածային ուրախության դեպքեր չնկատեցի:
մյուս մասն էլ կատաղի, շատ կատաղի էդ «ուրախացողներին» ուր ասես ուղարկում էր, ինչ անուն ասես կպցնում էր:

մի տեղ էլ տեսա, որ կպել էին 18-20 տարեկան «քյառթ» տղերքին, մոլ մի հատ ձեզ նայեք, յախք-վախք:

ու այ էստեղ ասելու բան ունեմ:

փաստորեն մենակ կառավարությունը չէր, որ չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին:
երևանցի շարքային տառաճանաչ ֆեյսբուքցիների մեծ մասը նույնպես չհասկացավ՝ ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին:

էդ յախք-վախք քյառթ տղաները, որ մի օր զինվոր էին դարձել իրենց էդ յախք-վախք քյառթ վիճակով, ամենակրիտիկական պահին դարձել էին առյուծ, ու ամենայն արժանապատվությամբ պահել էս երկիրը՝ սանտիմետր առ սանտիմետր զոհվելով էս հողին, ու, որքան էլ որ անհասկանալի ու անըմբռնելի թվա, պահեցին էս Երևանն էլ, ձեր պաշտպանյալ գեյերին ու ձեզ էլ՝ ձեր կոմպերով հանդերձ, որոնցով էդ յախքերն ու դրանց լայքերն արտահայտեցիք:

ասածս էն ա, որ մի՛ կպեք մեր տղերքին, արա՛, մի՛ կպեք:

որ ասում ենք, բոլորին են պաշտպանել, իրենք, որ պահի տակ ասում են՝ վառենք դրանց, իրենք «դրանց» էլ են պահել, ձեզ էլ, որ էսօր կանգնեք յախք ասեք տղաների էդ տեսակին:

էսքան բան




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles