18 հոգի
նշանակում է՝ դեռ մի շաբաթ Հայաստանը զինվոր է թաղելու:
մի քանի տարի առաջ՝ Ամերիկայի օդանավակայաններում երկար լռված ժամանակ, նկատեցի, թե ոնց են մարդկանց ընդգծված, հատուկ վերաբերմունք թելադրում զինվորականների նկատմամբ: եթե հերթի մեջ զինվոր կար, եթե մի զինվոր պիտի արտահերթ թռներ ինչ-որ ուղղությամբ, հայտարարում էին՝ խնդրում ենք զիջել, եթե կարող եք ձեր տեղը զիջեք զինվորին:
հիմա արդեն վստահ չեմ կարող ասել, բայց կարծեմ առաջիններից օդանավ էին նստեցնում հենց զինվորականներին:
Տիկոյի հետ էդ էինք քննարկում, Տիկոն ասաց՝ դե զինվորը սրբություն ա, էլի: ու էդ վերաբերմունքը դիմոքրըսիի անվան տակ երկրներ ավերող Ամերիկայի զինվորների հանդեպ էր:
ու էն ժամանակ մեզ մոտ դեռ էս վերաբերմունքը չկար զինվորի հանդեպ: բանակի հասցեին ինչ ասես գրում ու խոսում էին...
...ես վստահ եմ, որ մեր սերն ավելի է ուժեղացրել մեր զինվորներին: մենք իրենց սիրում ենք, իսկ իրենք էդ սիրով զորանում են: ու էսքան անձնուրաց կռվում ու իրենց թանկ կյանքերն են զոհաբերում մեզ:
սերը շատ զորավոր բան է: մանավանդ գիտակցված սերը:
էլ մեր աչքերն էսքան զինվորի մահ ու թաղում չտեսնեն: