էստեղ երկու հղում դնեմ:
Սա «Հետք»-ի նյութն է: Կարևոր է, որ մարդ սա կարդացած լինի
մյուսը Քյարամի՝ եզդի տղայի մասին է,որն էս գնով հայտնի դարձավ:
խորը, խորը ցավ:
ու մեր կորցրած 60 հոգուց ամեն մեկը մի առանձին պատմություն են: Նահատակության պատմություն:
Դե արի՛, պուճուր ու սահմանափակ հնարավորություններով գլո՛ւխ, մեջդ տեղավորի էդ գիտակցությունը, էդ կյանքերի թելերի կտրվելու պատմությունները, նրանց հիշատակի ու ընտանիքների առաջ ունեցածդ պարտքի ամբողջ ծանրությունը:
Մենք, որ անգամ 1 զինվոր կորցնելը մեզ համար ահավոր մեծ ճոխություն էր, ո՞նց ենք հիմա ապրելու էդ 60 թանկ կյանքերը կորցրած: Ո՞նց ենք շարունակելու:
Հիշո՞ւմ ես, Երևա՛ն, ինչքան էի ասում, որ չափից դուրս զեխ ես, ճռճռան փայլուն, պլպլան թեթևսոլիկ, անիմաստ ճոխ ու ծախսող Հայաստանի սոցիալական ու կիսապատերազմական էս պայմանների համար:
Իսկ կարողանո՞ւմ ես նայել զոհվածների մանկական դեմքերին ու աչքերին: Ախր 96-97 թվերը երեկ էին ու երեկ չէ առաջի օրը, որ իրենք ծնվել էին:
Թվում է, թե հիմա ինչ էլ ասես, կրկնվելու ես: Բայց քանի էսքանն ասացի, էս մի երկու բառն էլ ասեմ: Շատ կարևոր է:
Եթե վաղը մյուս օր փողոցներում ինչ-որ մեկը մեզ կատաղեցնի (դե գիտեք, Երևանի փողոցները նյարդեր քայքայելու բուն են), էն աստիճանի կատաղեցնի, ջղայնացնի, որ ուզենանք գլխին մի բան տալ, ծեծել-ջարդել-փշրել, մի պահ կանգ առնենք, խոր շունչ քաշենք ու մտածենք, որ կարող է մեր առջև զոհվածներից մեկի ընտանիքի անդամն է, և ուրեմն մենք ենք իրեն պարտք:
60 հոգու ընտանիքի անդամ նշանակում է երևի ամեն 4-5-ը, որ կարող է դեմներս դուրս գալ փողոցում: