Կան, Հայաստանի մեդիադաշտում հստակ կան լրատվամիջոցներ, որոնք հատուկ հաճույքով ու հավեսով են ցույց տալիս մեզ, թե երկիրը երկիր չի, փող չկա, հույս չկա, ապագա չկա, վերջը վատ է լինելու և այլն և այլն:
Համասյանը լավ տղա է երևում, համ էլ ճանաչողներն ասում են, որ լավն է: ՀԻմա էդ լավ տղան էնքան լավն է, որ չնայած իր հաջողություններին ու համաշխարհային հռչակին, իրեն չի առանձնացնում իր քաղաքից ու իրեն բախտակից է համարում էն մարդկանց, ում համար կյանքը շարունակում է դժվար մնալ: Էստեղ հատուկ եմ շեշտում՝ «ՉԻ ԱՌԱՆՁՆԱՑՆՈՒՄ», այսինքն, ոչ թե վերևից ներքև շաղ տվող բարեգործություն էր իր արածը, այլ մասնակցություն, սիրո դրսևորում: Ես էդպես տեսա:
Ինչ խոսք, կառավարության մեղքերը տոննա ու կես են ու մի բան էլ ավել: Չթվարկեմ, հոգնում եմ ես իրենց մասին խոսելուց արդեն: Որ՛տև բետոնի պատը ծակված կլիներ էսքան խոսքից, իրենցն անառիկ է:
Բայց ես չեմ հասկանում ինչի են որոշ լրատվամիջոցներ էդքան հաճույքով ցույց տալիս ու պատմում ու խոսեցնում, թե մարդիկ հույս չունեն: Ու դե մեր ժողովրդին էլ Աստված տվել, չի խնայել բողոքելու մոլուցքը: Այսինքն, մենք ոչ մի լավ բան չենք տեսնում: Էդ համերգի օրը ոչ մեկ չասաց, թե ինչ լավ տղա է Տիգրանը, թե ինչ լավ սիրուն նվագեց ու ինչքան լույս բերեց: Չէ՛, բոլորը մենակ անհուսությունից էին խոսում... կամ էլ, լրատվամիջոցներն էին իրենց էդ ուղղությամբ խոսեցնում: Չէ՞, ասենք լրագրողի ձեռքն է չէ՞ մի հատ սիրուն հարց տալը՝ լա՞վն էր չէ՞ համերգը:
Բայց դե չէ, ինչի՞ համար: Էստեղ իմաստակիրը էս ամենի մեջ, ոչ թե սիրուն համերգն էր, սիրուն երաժշտության տված լույսը, որ էդ տղան բերեց, այլ էն, որ «էսի երգիր չի, ստե հույս չկա»: Ոչ էլ էն, որ ուշադրություն գրավեց, հանգանակություն եղավ... որ գոնե էս համերգից հետո հույս կա: Բայց, չէ, հույս չկա... Լարած հին երգը (մարդիկ շատ հաճախ մի փոքր գլխի գցելու կարիք ունեն, թեկուզ թեթև հարցով՝ բայց լավն էր, չէ՞, էս հաստատ ձեզ համար մի դուռ կբացի, ի՞նչ եք կարծում, պարոն կարիքավոր ու դժբախտ հայրենակից...) Ո՛չ, էսօրվա լավ վաճառվող մեդիապրոդուկտը հույսը չի, այլ դրա բացակայությունը:
Իսկ էսօր արդեն հաճույքով շեյրում են, թե մի գյումրեցի տղամարդ էլ 5 երեխին թողել ինքնասպան է եղել: Մեդիադաշտը թելադրում է՝ անհուսությունից: Հանրությունը հաճույքով ընդունում է՝ անհուսությունից: Որ՛տև «էսի երգիր չի»: Իհարկե, եթե մեկ-երկու բարեխիղճ լրատվամիջոց ուզի, կպարզի, թե կոնկրետ ինչի էդ մարդն էդ քայլին գնաց: Գուցե ուրի՞շ բան պարզվի: Մենք-տը, որ ռուսաստաններից մարդիկ փողից բացի մի քիչ էլ տարբեր դժվար բուժելի կամ ընդհանրապես անբուժելի հիվանդությունների փունջ են բերում, տուն-տեղ-երեխեք վարակում: Մենք նաև գիտենք, որ մարդիկ ինքնասպանության են դիմում հոգեկան հիվանդությունների արդյունքում և այլն և այլն:
Բայց, չէ, մենք նախընտրում ենք չիմանալ նման բաները: Մենք նախընտրում ենք կրկնել ԵԵՉ-իզմի մանտրան, սևացնել մեզ ու մեր գորշ առօրյան: Պետք եղավ, կպաշտպանենք նաև մարդկանց ինքնասպան լինելու իրավունքը՝ լավ ա արել, որ՛տև «երգիրը երգիր չի»:
Հա, ու մեկ էլ էս ամենի ֆոնին նայում եմ էս բոլոր սևությունը թելադրող լրատվամիջոցներին, իրենք էդ անհուսության մասին փրփրակալած բերաններով պատմում են, դեպրեսիայի բաժինը շփում վրաներս, հետո իրենք հավեսով ու ուրախ ձևով շարունակում կյանքը: Որ՛տև կյանքը մեկն է ու շատ քաղցր: Աշխատանքային ժամերն էլ 09.00 - 18.00, մեռնեմ աշխատանքային օրենսգրքին: Գործը վերջացավ, ազգիս գորշ դարդերին մեռնենք ամեն աշխատանքային օր՝ ժ. 9-6-ը: