մի հայտնի ծաղրանկար կա, է՛, որ մի քանի ցուցամատ իրար վրա տնկած են՝ փակ շրջանով:
Իսահակյանի գրադարանի շենքի քանդող-պահողների մասին է լրիվ:
հանկարծ պարզվում է, որ ք-պետարանը տեղյակ չի, ավելին, ք-պետը վրդովվել է մի այլ կերպով, թե էս ինչ ապօրինի գործողություններ են անում:
հետո ք-պետարանի գլխավոր ճ-պետը խոսում է, թե շենքի մի մասը հուշարձան է, մյուս մասը՝ ոչ: 38 մ հուշարձան, 7 մ չհուշարձան, ու որ կիրակի օրով քանդում էին չհուշարձանը, որ քաղաքացիների մոտ շփոթմունք չառաջանա, քաղաքովքայլելուց չասեն՝ էս հուշարձան ա, բայց պարզվի, որ սխալմամբ ցույց էին տալիս էն 7 մետրանոց չհուշարձանը:
ու ձեռի հետ էլ մատը տնկում է մշակույթի նախարարության ուղղությամբ, թե չէր խանգարի իրենցի ճշտեիք թե էս ինչ ապօրինություն էր:
մշակույթի նախարարի վրդովմունքի մասին մենք, կարծում եմ, կլսենք շուտով, քանի որ մատն արդեն տնկված է նրանց ուղղությամբ:
իսկ եթե բան չեք հասկանում էս պատմությունից, մի նեղվեք: ինձ թվում է էս պատմությունից գլուխ հանելու շատ բան չկա, որ՛տև էս պատմությունը սկսողները գլխացավերից բողոքելու առիթ չեն ունենում... դե տեղը չգիտեն, կամ խառնել են, մտածելուց կարծել են, թե գլխով էին մտածում:
իսկ էստեղ լրագրողները որ խոսում են Իսահակյանի գրադարանը հետ բերելուց, ասեմ ձեզ: Իսահակյանի գրադարանի տեղն էլ է Կամերային երաժշտության տան այգում՝ բուկինիստների կողքը: իսկական գրքասերներին հատուկ պայմաններ ու այլ ֆիքստուլություններ պետք չեն: իսկ քաղաքին անիմաստ ու ոչ ֆունկցիոնալ, ստատիկ ու անփող տարածքներ՝ չալաղաջ կենտրոններում:
էսքան բան