Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

ուրեմն էս մանկական գրքերից

$
0
0


Թումանյանի «Չարի վերջը»
նկարազարդումները՝ ոչինչ, ավելի վատ ու վախենալու բաներ են լինում:

բայց: այ մարդ, աղվեսը նկարած է՝ կացինը ձեռքը: ասել է, թե ըստ նկարչի, Թումանյանը լավ չի պատկերացրել աղվեսի կացին չունենալու պահը, կամ էլ, ավելի վատ՝ ագռավը սուտ է ասում, թե՝ նա կացին չունի սրած՝ դրանով իսկ վտանգելով կկվի ու նրա միակ ձագի կյանքը:

մյուս կողմից էլ՝ ագռավը շալվարով է, մինչդեռ կկուն նրան դիմում է «ա՛ սանամեր»-ով:

դե արի ու 21-րդ դարի փչացած բարքերի ֆոնին ինչ ասես մտածի էս գյոզալ հեքիաթի բոլոր հերոսների մասին:
էլ չեմ ասում, որ 2 բացահայտ ստի ու կեղծիքի ֆոնին երեխային դժվար կլինի բացատրել «Չարի վերջի» խրատն ու իմաստը:

հ.գ. «Պոչատ աղվեսի» մեջ էլ արտում կրիա կա (էն որ ասում է՝ արտիկ, արտիկ, ինձ խոտ տուր... ու Լոռվա արտերում մի կրիա ծաղիկը բերանը գնում է իրենից գոհ... )






Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles