Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

սիրունութունամանիա

$
0
0
Վերջերս վարսավիրանոցում ականատես-ականջադիր եմ լինում հետևյալ խոսակցությանը՝

- Պրիվե՛տ, կյանք, շնորհավոր, Աստված պահի, ինչքա՞ն եղավ տղեդ
- Եսիմինչքանը լրացավ...
- Կայֆ, էսինչն էլ զույգ ունի գիտե՞ս (ինչ-որ մի երրորդ անձի մասին)...
- Հաաա՞, կաաաայֆ, ես էլ նենց կուզեի զույգ աղջիկ... բայց որ սիրուն ըլնեին... գեշ չեմ ուզում...

Ու անկախ ինձնից նայեցի սիրուն աղջիկ ունենալ ուզողին: Կարգին գեշ աղջիկ, բայց նորաթուխ մայր: Իսկ մայրության մեջ գրեթե յուրաքանչյուրը յուրովի սիրուն է:

Քիչ մնաց խառնվեի խոսակցությանն ու շեշտեի, որ բայց դու էլ նենց ոչինչ սիրուն չես, բայց տե՛ս, ամուսնացել ես, երեխա ես ունեցել...

Ու ինձ թվաց, թե ես հասկացա՝ համ էլ ինչի մեր հասարակությունում չեն սիրում աղջիկ ունենալ: Բա որ աղջիկը տգեղ լինի՞: Ու երևի աղջիկ ունենալ չեն սիրում հատկապես տգեղ կանայք, հը՞:

Չէ՛, ես կարող եմ ինչ-որ տեղ հասկանալ, որ սիրունությունը հարմար հոգեվիճակ է, կյանքն ինչ-որ առումներով հեշտացնում է, ժպտեցնում, ուրախացնում ինչ-ինչ իրավիճակներում, բայց ես չեմ հասկանում, որ սիրունությունը պայման են դնում Աստծու առաջ՝ իրենց աղջիկ տալուց առաջ:

Երևի գեղեցկության կոնկուրսները ոչ թե ինչ-որ մի տափակ սպորտաձև են արդեն, այլ կյանք մուտք գործելու անցաթուղթ: Երևի, որ էգուց-մյուս օր գիտությունը ստեղծի չծնված երեխաների դիմագծերն ավելի հստակ ցույց տվող սարքեր, աբորտների քանակն ավելանա՞:

Երևի նման կանայք ծննդաբերելուց հետո, երբ երեխային դնում են կրծքին, մինչև էդ երջանկությունն ու բերկրանքն ապրելը, ստուգում է՝ աղջիկս գոնե սիրու՞ն ա, թե՞ չէ:

Ատանկ




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles