Էն, ինչ կգրեմ, հոսանքին հակառակ է լինելու: Ոնց որ միշտ ու ոնց որ ամեն ինչ էս թեմայով: Իսկ էդ հոսանքը պղտոր է, տեղ-տեղ կոյուղու ջրերով խառնված:
Բայց դե:
Ինձ թվում է՝ Էջմիածնի Մայր տաճարի տարածք ոտք դնող յուրաքանչյուր ադեկվատ մարդ զգում է էդ յուրահատուկ խաղաղությունը: Մի տեսակ մեջդ, դուրսդ, կողքերդ ամեն ինչ խաղաղվում է: Ներդաշնակ է դառնում: Լռում է: Չնայած աղմուկին (կիրակի օրը ավտոբուսներով տուրիստական խմբեր կային՝ ֆրանսիացիներ, պարսիկներ, գերմանացիներ, իտալացիներ, ու դե մերոնք՝ արևմտա ու արևելահայությունը):
(Ես տեսել եմ Վատիկանը՝ համայն կաթոլիկության էդ խառնարանը: Սբ Պետրոսի տաճարին մոտենալիս երկու հակառակ բևեռներից են զգացմունքներդ գալիս՝ հա՛մ աստվածային ինչ-որ բաներ կան, հա՛մ հակառակ ճակատի: Հա՛, հզոր է, հա՛ գեղեցկագույն, հա՛ արվեստի գործ է, աննկարագրելի ճոխություն: Բայց առանց ԷՆ խաղաղության՝ «իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ...»)
Երբ Էջմիածնում սկսում են զանգերը հնչել ու ազդարարել, որ հիմա Վեհափառը կգա իր թափորով, ու թափորը սկսում է քայլել վեհարանից՝ սարկավագներ, քահանաներ, վարդապետներ, եպիսկոպոսներ, մինչև որ գալիս է Ամենայն Հայոց հայրապետը, աննկարագրելի զգացողություն ես ունենում: Գալիս է Ամենայն Հայոց հայրապետը, ժողովուրդը խոնարհվում է իր հայրապետի առաջ, որ նա իր օծյալ աջը դնի գլխներին, օրհնի:
Ու էնքան կարևոր է էդ հանդիսավորությունը: Դա ընդամենը ինչ-որ արարողակարգային չոր միջոցառում չի: Երկու կողմերից կանգնած էդ ամբողջ թափորը, որի խորքից գալիս է հայոց կաթողիկոսը՝ ոնց որ հեռվից՝ 2000 տարեկան եկեղեցու անցած ու գցած ճանապարհով դեպի էսօր՝ մեր ներկա:
Ու էնքան կարևոր է, որ գոյություն ունի Մայր աթոռը, ամենայն հայոց կաթողիկոսությունը: Մի տեսակ անտեր չենք էս երկրի վրա Էջմիածնի շնորհիվ:
Կուզեի, որ վիրտուալ փըրրգըվածները, իրենց համապատասխան տեղները կոմպերի մոտից մեկ-մեկ կտրելով, գնային հասնեին Էջմիածին, տեսնեին բաներ, որոնք իրական են, ոչ թե վիրտուալ: Ֆիզիկապես լսեին, տեսնեին, շոշափեին: Հակառակ դեպքում, մարդիկ, որ կորցրել են իրականության զգացողությունը, որոնց թվում է, թե կյանքը ֆբ-ով, շամշյանով, եսիմինչնյուզերով ու լայքերով է սահմանափակվում, ապրում են իրենք իրենց զրկանքի մատնած: Իրենց թվում է, թե կյանքն անշարժ է, ինչպես իրենց վիրտուալ ճահճում ու մենակ լայքահավաք աղբն է ճանճերի պես տզզում ու շարժվում, մինչդեռ օրերն անցնում են, իրենք մեծանում են, իսկ մարդավարի անգամ, ինչ ասեմ, խնկի հոտ էլ քաշած չկան, պատարագի մասին չեմ էլ խոսում, որ հասկանան՝ ինչ է եկեղեցին, ինչի համար ու ոնց:
Մի խոսքով, էս խոսքերի վրա հիշում ենք լֆիկին, գեներալմանվելին կամ չգիտեմ ում, հա՛, սամվելկարապետյանին, ավելորդ եկեղեցիները, մոմի գինը, բենթլին, էլ ի՞նչ մնաց... Հիշում ենք, հիասթափվում ենք ու մնում ենք վիրտուալ եկեղեցու առաջամարտիկ փըրգըված ամենաիսկական քրիստոնյաներ:)
դասսսի...