Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Այ սենց ուրիշն է աշնան Երևանը առավոտով:

Էդ մեծ ծառերն ու մայթերը՝ դրանց ստվերի տակ: Ու արևը հաճելի է: Փողոցները մեքենաների առաջին հոսքից արդեն հանգստացել են, դատարկվել:

Էս մայթի վրա մի պապիկ է փայտի վրա հենված հազիվ քայլում. դուրս է եկել առավոտյան զբոսանքի: Էն անկյունում երեխեք են պուլպուլակի մոտ հավաքվել, կրետների հետ ջրի հերթ են կանգնել:

Երկու աղջիկ են անցնում՝
- Մեկ էլ դռները բացվեցին, ինքը նստեց...
- Վայ, Աստված իմ....

Կանաչ-կանաչ առաջին կուրսեցիներ, դուր եկած տղաներ, իրար վրա բռնեցրած հայացքներ...

Տուրիստական ավտոբուսի կողքերը հավաքված տուրիստները: Էջմիածին կամ Գեղարդ կամ Արենի կգնան, իրենք էլ կզգան՝ Հայաստանն ուրիշ է աշնանը...

Խանութից դուրս են եկել ու զրուցում են երկու հարևան՝ պապիկ ու տատիկ: Վաղուց անցած-գնացած կոմունիստական պատմություններ անում.
- Ու Բուդյոնին որ գնաց, իր օգնականը հա՛յ էր, էս արեց, էն ասեց...

Ու մրգերը, բանջարեղենը, կանաչեղենը՝ տեսակ-տեսակ, գունավոր, խայտաբղետ...




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles