Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ազգային ազատագրական առօրյայից

$
0
0
Նախ, էսօր 22 տարի առաջ Արցախի մի կարևոր հատված մաքրվել է թուրքերից: Նախկինում Աղդամ կոչված այսօրվա ուրվականը, որին նայելիս հատուկ հոգեկան բավարարվածություն ես զգում: Շատ անտեղի, մոլախոտի պես շատ ու անիմաստ թուրքերով ճխտած թյուրիմացությունը, որ քիչ-քիչ հզորանալով սկսել էր խեղդել շրջակայքի հայկական բնակչությանը, իսկ պատերազմի ժամանակ՝ ռմբակոծել Ստեփանակերը, էսօր ընդամենն ինչ-որ վերացական հուշի է վերածված:

Իհարկե, ասում են դեռ ահագին շինանյութ կա շրջակա բնակավայրերը կառուցելու համար: Համենայն դեպս, փառավոր տեսարան է բացվում աչքիդ առաջ, երբ զգում ես, որ ականատես ես պատմական արդարության վերականգնման:

Երկրորդը, էլի եկեղեցի է բացվել, էլի ազգս յուր աղքատներին է հիշել: Մի տեղ հռետորական հարց կարդացի՝ ի՞նչ անել, որ էլ եկեղեցի չսարքվի: Ասեմ՝ թուղթ ու գիր:

Իսկ աղքատներին հիշողներին հարց տամ՝ կարո՞ղ է աղքատների փայը ձեր գրպաններում ու բանկային քարտերի վրա է՝ ասենք պիտի գնաք մի տեղ հանգստանալու, մի տեղ տժժալու, երրորդ զույգ կոշիկն ու շալվարն առնելու: Հըլը մի հատ ձեր գրպանները էն նուպագաձիի պես տակից վերև շուռ տվեք:

Ու երրորդը, ինձ ծառուկյանական ոճի եկեղեցիները դուր չեն գալիս: Ո՛չ արտաքին տեսքը, ո՛չ ներքին տեսքն ու վիտրաժները... Զուտ անձնական, զուտ անհատական, զուտ սեփական ճաշակի տեսանկյունից: Բայց քանի ես, դեռևս, էսօրվա դրությամբ, իմ բարձրաճաշակը չեմ թելադրել մի տաղանդավոր ճարտարապետի, գումարներ չեմ տվել, որ բարձրաճաշակս արտահայտվի մի այլ ձևի չտեսնված արտաքինով եկեղեցու կառուցմամբ, ես փառք եմ տալիս Աստծուն, որ գոնե էլի մի գյուղ, մի համայնք եկեղեցի ունեցավ: Որ՛տև ես իմ կողքն ունեմ եկեղեցի, քայլելով հասնում եմ, հենց հոգիս կանչում է, իսկ համայնք կա, որ կիլոմետրերի վրա էլ չունի, ու ես տեսքի ու բանի կարգի մանրուքների պատճառով ուրիշների համար կառուցած եկեղեցուն չուզողություն անելու իրավունք չունեմ:






Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles