Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Նստում ես խամրող արևի ճառագայթներով ողողված սենյակում, նայում կապտակարմրավուն ամպերին, մգացող շենքերին ու հասկանում ես, որ սա էն իրավիճակ-նկարներից է, որ ֆիքսվելու է մեջդ ամբողջությամբ՝ գույներով, հոտերով, համերով, մտածած մտքերով, զգացած զգացմունքներով...

Որ հետո ով գիտի քանի տարի անց՝ մի օր, վերապրելու ես էս նույն պահերը, հետ ես տեղավորվելու էս իրավիճակի մեջ, զգալու ես, առնելու ես հոտերն ու համերը, բայց դրանց ուղեկցելու է անդառնալիության զգացողությունը, թեկուզ և ամենօրյա ու կրկնվող թվացող կենցաղի անկրկնելիության զգացողությունը:

Պատկեր-իրադրություն: Նստեցիր, ֆիքսեցիր, վեր կացար: Կտեսնվենք մի օր




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles