Նախաձեռնող խմբի տղաներից մեկը՝ անունն Արթուր, հենց հիմա Ազատություն ռադիոկայանինպատմում է, որ իրենց բերման ենթարկելու օրը, երբ իրենց ազատ արձակեցին ոստիկանությունից ու իրենք սկսեցին վերադառնալ Բաղրամյան պողոտա, տեսել են, որ արդեն ինչ-որ անհայտ անձինք, ովքեր առաջին գիշերը, հաջորդ օրը՝ առավոտյան հավաքը ցրելիս ընդհանրապես չեն եղել պողոտայում, փորձել են իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը: Եղել է անգամ, որ Արթուրին ու իր ընկերներին չեն թողել բարձրախոսի մոտ:
Բնականաբար, սադրիչներն ու ջուր պղտորողները հենց հիմա չհայտնվեցին Բաղրամյանի վրա: Իրենք ուշադիր հետևում էին ու պահը գտան հիմա ամեն ինչ ձեռքները վերցնելու:
Ոստիկանությունը, իշխանությունը պիտի զուսպ լինեն, ուժ չկիրառեն: Ուրիշ տարբերակ չկա: