Չգիտես ինչի ես չեմ զարմանում ու ինչ-որ տեղ հավատում եմ, որ հնարավոր էր, որ նման մի բան տեղի ունեցած լիներ, զանգելով-խնդրելով չէ, ուրեմն սմս ուղարկելով... էական չի:
Էականը նա է, որ սա շատ նման է մոտակա բանակցությունների հարցում ճնշման Սերժի (իմա՝ Հայաստանի) վրա: Էականը նա է, որ էս ձայնագրության շանտաժին կարող է կուլ գնալ երկիրը ի դեմս իր նախագահի (ով էլ լինի նախագահը, ինչ նկարագիր էլ ունենա):
Ու, որ ամենաէականն է, ևս մի ապացույց, որ ամերիկյան քաղաքականությունը ցինիկ է: Էսօր քեզ կստիպեն արժանապատվության վրայով անցնելով նման քայլերի գնալ, վաղը հանգիստ կհանեն ու քեզ ոտնատակ կտան:
Ժամանակին Ս-շվիլիին էլ նույնն արեցին:
Այ սրա համար էի ես էդքան կատաղում էդ գլխներից մեծ բռնած գործերի՝ ֆուտբոլային դիվանագիտության, ծաղկած խնձորների ու խիզախ գործընկերությունների վրա:
Երանի հիմա Սերժը կուլ չգնա: Մեկ է, արդեն քցել են: Աստված եմ կանչում, որ սա նրան մի լավ թափ տա: Շատ բան չունի արդեն կորցնելու, ուղղակի թող կուլ չգնա: Կուլ չգնա ոչ միայն Ամերիկային, այլև Ռուսաստանին՝ լինի գազի գին, թե լեզվի օրենք, թե Սևանի կոնցեսիոն հանձնում ռազմավարական գործընկերոջը: Արցախի մասին չեմ էլ խոսում: