Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ժողովուրդ մեկնումեկդ Աշոտյանին փոխանցեք՝ հարց ունենք տալու

$
0
0
Աշոտյա՛ն, էդ դպրոցը Խրիմյան Հայրիկի անվան, որ 3-4-րդ հարկերը տալիս եք ինչ-որ Սլավյանսկայա միջնակարգ ռուսալեզու դպրոցի, բա էդ գործող դպրոցն ի՞նչ եք անում:

Հրեն՝ մարդն էդ դպրոցում սովորել է, ասում է, որ դասասենյակներ մենակ հենց 3-4-րդ հարկերում են:

Ի՞նչ եք արել հայկական դպրոցը: Փակե՞լ եք: ՀՀ Կրթության նախարարության ցուցակից ջնջե՞լ եք Խրիմյան Հայրիկի անվ դպրոցը: Կարո՞ղ է անունն էն չէր, թե՞ Երևանում էդքան աշակերտներ չկա:

Իսկ ո՞ւմ համար է ռուսական միջնակարգը: Էդքան ռուս երեխա կա Երևանո՞ւմ, որ Քանաքեռի դպրոցը, Պուշկինի դասարանները չեն հերիքում, թե՞ էն որ ասում էիք eլիտար կրթություն ու հայերենը գիտության լեզու չի, էդ պահերն են:

Հիմա համ եվրատեսլիքն ա վերջացել, համ էլ դասերն են վերջացել, միգուցե մի քիչ ազատ ժամանակ կա՞ մեկնաբանելու, հաշվետվություն տալու: Էդ ո՞նց եք օրը ցերեկով հայկական դպրոցը փակում ու տեղը ռուսական բացում: Էն, որ սեպտեմբերի 21-ին նշում-բան եք անում, անկախություն էր, ի՞նչ էր...

Թե՞ ռուս կոլլեգադ որ 2,5 մլն ռուսախոս էր հաշվել, հալած յուղի տեղ եք ընդունել ու սկսել եք «պայմաններ ստեղծել»:




-

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles