Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Ո՞վ կմտածեր,

որ էսքան թեթև ու հեշտ կլինի Հայաստանի Հանրապետությունում հայկական դպրոցի տարածքը այդ դպրոցից վերցնելն ու անհատույց (հետաքրքիր կլիներ էս եզրի իրավաբանական բացատրությունն իր բոլոր մանրամասներով հասկանալը) ռուսական ինչ-որ «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցին տալը:

Ի՞նչ գործ ունի «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցը տվյալ տարածքում: Ո՞ւմ համար է: Դլյա լից սլավյանսկըյ նացիանալ՛նըսծի՞

Էս ռուսական իմպերիայի ծաղկո՞ւմն ենք դիտում առանց պոպ-կոռնի: Կարո՞ղ է մի օր էլ ՀՀ իշխանությունները սկսեն պայքարել հայկական դպրոցների դեմ, Էջմիածնին սկսեն նեղել ոնց որ էն ժամանակներում:

Ու էս մեր որոշում կայացնողների մոտ ամեն ինչ դրամային (ունիվերսալ առումով, փողային) համարժեք ունի: Ձևակերպումից երևում է, որ մարդուն հարցրել են՝ բա ինչի՞ հայկական դպրոցը ռուսական դարձրիք, իսկ նա պատասխանել է, որ դպրոցի նոր տերերը պարտավորվել են էսքան միլիոն դրամ ներդրում անել: Թե ասա՝ իրենք իրենց կրթական համակարգի մեջ ինչքան պետք է կանեն ներդրում, դո՞ւ ես վերահսկողը լինելու, որ հանկարծ գլուխ չպահեն:

... Գալուստի տղեն կերևի, հա՞: Կիրկորովի համերգի կազմակերպիչը: ՀՀ կառավարությանն առընթեր Էստրադայի բաժնի վարիչ նշանակեիք, էլի: Ալեգրովա-բան կբերեր, կտաներ

Image may be NSFW.
Clik here to view.



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles