Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

soad-ի համերգի մասին

$
0
0
Ես իսկապես շատ եմ հարգում SOAD-ի բոլոր ջանքերը: Հատկապես Թանգյանին շատ եմ սիրում: Ջիգյարի կտոր, խարիզմատիկ, դեմքից երևում է, որ Հայաստանն ու հայաստանցիներին էլ շատ սիրում է (իսկ ամեն սփյուռքահայ չի, որ սիրում է Հայաստանն ու հայաստանցիներին, ասեմ իմանաք), տեսնում ես, որ Հայաստանին վերաբերվում է որպես իր հայրենիքի (իսկ ամեն սփյուռքահայ չի, որ Հայաստանն իր հայրենիքն է համարում, ասեմ իմանաք, շատերը հաճախ Հայաստանն ընտրում են այլ լավ տարբերակներ չունենալու դեպքում, ասեմ իմանաք):

Ինչևէ:

Բայց Ցեղասպանության զոհերի հիշատակման նախօրեին, մանավանդ այսպես կոչված 100-ամյակի նախօրեին, մանավանդ շատ այլ հանգամանքներ հաշվի առնելով, ըստ իս չարժեր էսօր համերգ տալ: Չեմ մեղադրում ո՛չ իրենց, ո՛չ գնացողներին: Բայց էս օրը երգուպարի օր ու առիթ չէր:

Հասկանում եմ, որ ռոքը բողոքի երաժշտություն է, հասկանում եմ, երբ որ քֆրտում են թուրքերին ու երկերեսանի պետություններին և այլն, սրտիդ մի տեսակ յուղ է քսվում, բայց:

ԲԱՅՑ էս էն առիթը չէր: Թող աշխարհով մեկ տային համերգ, նվիրելով վաղվա օրվան ու զոհերի հիշատակին, բայց գային էստեղ լռեին, կամ էլ ջահելներին հետևները գցած ջահերով երթին գնային: Եսիմ:

Ինչևէ:

Անցավ-գնաց: Պատմությունը տարավ: Իրենց համերգն էս տարվա միջոցառումների ծաղկաբույլի մեջ ամենաանհաջողը չէր, ըստ իս:

Բայց մտածում եմ՝ ժողովուրդ, բա ե՞րբ պտի լրջանանք:

Անփորձանք լուսացնենք գիշերը: Անկորուստ:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles