Ինչ-որ հաղթարշավին բնորոշ էյֆորիա ոնց որ լինի: Էս ճանաչեց, էն ճանաչեց, Թուրքիան սրան հետ կանչեց, նրան առաջ բրդեց....
Դուրըս չի գալիս էս հրճվանքը: Զգույշ է պետք լինել անգամ մտածելիս, էլ ուր մնաց էսքան ուրախանալիս: Ի՞նչ կա ուրախանալու, լայքելու, ծափ տալու:
Հրճվել ինչի՞ համար: Ձեզ թվաց, թե անմոռուկներն էնքան թույն էին, որ կպա՞վ: Անմոռուկ տարածելով Հայ Դատը տեսա՞ք: Հա՞ որ:
Ուրեմն ապրեն բոլոր կրեածիվ ուղեղները: Իրենք փող են աշխատում, Հայ Դատն ինքն իրեն դատվում է: Էն գյուտարար գորտի մուլտի պես:
Երնեկ մեզ: Մնում է պարզել՝ մորթվելն է հեշտ, թե անմոռուկով դատ տեսնելը: Ասում էին՝ ցանկացած բան հանճարեղ է պարզության մեջ... Բայց ոչ պարզունակության: Էդ «ունակ»-ը կարևոր ու իմաստակիր բառ է: Պրիմիտիվ: Տափակ: Անշնորհք ու անմակարդակ:
Ոնց որ էս մի արդար դատը՝ հիշող ու պահանջող:
Սրա մեջ խանութում ձեր ձեռքը կտան զուգարանի թուղթ, օճառ, մի փոր հաց, մի շիշ գարեջուր, կամ ցանկացած բան, որ դուք կգնեք: Կարևորը՝ տոպրակը վերցրեք ու պաթոսով ու հպարտ դուրս եկեք խանութից: Գիտե՞ք Էրդողանը ոնց կմրմռա, Բոլիվիան 2-րդ անգամ էլ կճանաչի: Սրանով դուք ձեր «գղան մեղսի»-ն ու «դանկե շոն»-ը կասեք բոլոր մարդասեր ու հայասեր պետություններին:
Բռնաբարված տատու պատիվն ու հիշատակը տոպրակով պահելը շատ հեշտ է: Ապրեն, տղա են:
Ու ո՞նց չուրախանաս էսքան հեշտ լուծումներից:
Այ մարդ, էս Հայ Դատի եղածն ինչ էր, որ էս 100 տարի չէինք տեսել-պրծել: