Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0
Էսօր պատարագին եկեղեցում զինվորներ կային:

Ամբողջ եկեղեցու զատկական ոգևորվածությանը գումարվել էր զինվորների ներկայությունը: Ավելի ճիշտ ուշադրությունները մարդկանց մեկ դեպի խորանն էին, մեկ դեպի զինվորները՝ կարմրաթուշ, մատղաշ, սիրուն ու քաչալ:

Չգիտեմ, չկարողացա արցունքներս զսպել: Գնում-գալիս ես կողքներով, ուզում ես մի բան ասես՝ մի մաղթանք տաս, կամ Զատիկ շնորհավորես, կամ նայես ու նայես, հուզվես ու հուզվես, բայց անհարմար ես զգում:

Ու մեկ էլ լսում ես կողքերիցդ անցնող մարդիկ երջանիկ ժպիտներով իրար ասում են՝ - ուզում էի ասեի՝ ամմմեն օր ձեր համար աղոթում եմ, երեխեք ջան...

Ու հասկանում ես, որ մենակ դու չես անհարմար զգացել ու լռել, մենակ քեզ չեն զգացմունքները խեղդել ու լուռ օրհնանքի վերածվել...

Եթե հանկարծ գոնե մի զինվոր կարդա էս գրածս, թող մյուսներին էլ փոխանցի, որ բոլորդ իմանաք, որ ձեր պահած երկիրը ձեզ համար աղոթում է, ձեզնով հպարտանում, ձեզ պաշտում: Սուրբ Աստվածածինը ձեզ պահապան, արծի՛վ տղաներ, մեր երեխաների ու մեր բոլորի պահապան հրեշտակներ: 

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles