Իրոք զարմացած եմ:
Նախ, որ գյուղացիների շրջանակներում էլ են հանդիպում ակտիվիստներ:
Ես չգիտես ինչի միշտ վստահ եմ եղել, որ քաղաքային պարապ կյանքն է ծնում ամեն տեսակի քաղաքացիական, հասարակական և այլ տեսակի ակտիվիզմներ: Գյուղացին լուրջ մարդ, ամբողջ օրը հողի հետ ջան ասող, ջան լսող, սարերի հովին թիկն տված խաշներն արածացնող զբաղված մարդ, ի՞նչ ունի գա Երևան հասնի, նախարարության տեղն իմանա (բա որ պատահաբար էլ Աշոտյանին հանդիպի, հումորներին չդիմանա):
Երկրորդ, որ վիրավավորվել են նման համեմատությունից: Ուրիշ բան, եթե կոնկրետ մեկին նայեր, ասեր՝ այ, դու, Մուշե՛ղ, կարտոշկեն ոնց որ քու աղջիկը... Էդ ժամանակ Մուշեղը պտի կոնկրետ մի պարկ կարտոշկով նախարարի հարցերը լուծեր, չթողեր, որ հասնի Էրևան, որ ինքն էլ այդուհետև ակտիվանա ու գա բողոքի:
Երրորդ, գյուղացին պիտի վիրավորվեր նրանից, որ սույն նախարարը ժամանակվա աղոթասեր ու հիգիենասեր վարչապետի հետ ընդամենը մի-երկու գյուղում մի-երկու կովի պտուկ լվացին ու կողք քաշվեցին, իսկ իր կովի պտուկներն էդպես էլ անլվա մնացին: Ու որ ընդհանրապես, պիտի վիրավորվեր, երբ նախարարը աղոթքներով է փորձում բարելավել գյուղատնտեսությունը և ոչ թե կոնկրետ գործերով:
Թե չէ, հա, իրոք մեկ-մեկ կառտոլ ես հանդիպում, որ աղջկա է նման, մեկ-մեկ աղջկա, որ կառտոլի ա նման, մեկ-մեկ էլ կհանդիպես կառտոլի, ոնց որ վալենծիկյան սրտիկլինի: Հմի ի՞նչ, ու՞մ բողոքես նման դեպքերում
Նախ, որ գյուղացիների շրջանակներում էլ են հանդիպում ակտիվիստներ:
Ես չգիտես ինչի միշտ վստահ եմ եղել, որ քաղաքային պարապ կյանքն է ծնում ամեն տեսակի քաղաքացիական, հասարակական և այլ տեսակի ակտիվիզմներ: Գյուղացին լուրջ մարդ, ամբողջ օրը հողի հետ ջան ասող, ջան լսող, սարերի հովին թիկն տված խաշներն արածացնող զբաղված մարդ, ի՞նչ ունի գա Երևան հասնի, նախարարության տեղն իմանա (