Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Սպասարկման ոլորտի հայկական գոհարները

$
0
0
Կամ մարգարիտները, կամ էլ գայանեները: Արդեն լավ չեմ հիշում անունները: Կարևոր չի:

Բայց մի բան հաստատ գիտեմ, ազգիս սպասարկման ոլորտը մնացել է սովետի արշալույսին:

Մի անգամ գրել էի բարևել չսիրող վաճառողուհիների մասին: Հիմա կալարեմ գտնել, բայց մոտավորապես, էնպիսի տպավորություն է, որ գնացել ես գեշ ախպորդ համար իրենց ուզելու, նենց են քիթ ու մռութով երեսները շուռ տալիս, երբ խանութ ես մտնում:

Էսօր ավելի ուրախ միջադեպի մասնակից եղա: Երբ խանութի վաճառողուհիները դեմքիդ նայելով, տեսնելով, որ հարց ունես, մեղմ ասած նստատեղով են շրջվում, դու զարմանում ես, աչքերիդ չես հավատում, որ դեռ նման բաներ հնարավոր են, մտածում ես, որ ա՛յ եթե տնօրենը լիներ, մի հատ լավ բողոքեի, հետո «բախտ» է վիճակվում տնօրենին էլ տեսնելու, ու առաջին հայացքից հաճելի հագնված ու ընդհանրապես աչքին հաճելի տիկինը գողականով վիզը առաջ է գցում - իբր, հը՛ն, բան ունես ասելու արա/ախչի... հասկանում ես, որ մդաաաա... սովետ ֆորեվը, ու ընդհանրապես էլ ոտք չես դնի էդ խանութ, ու մի հատ էլ հիշաչարությամբ կսպասես, որ մի օր էլ էդ գողական թայֆի ոտն ընկնի քո դուռը, ու դու իրենց կեղծավոր ժպիտներին նայես ու հիշեցնես իրենց, թե իրականում էլ ինչ իրավիճակներում արժի ժպտալ էս կյանքում...

Ասածս ինչ, Clarks (Քլարքս) կոշիկի խանութի կողքով անցեք, եթե չեք ուզում, որ վզները վրաներդ առաջ քշեն ու փափուկ մասերով շրջվեն դեպի ձեզ:)

Իսկ սույն խանութի քաջարի աշխատակիցները, եթե հանկարծ կարդան սույն գրառումը, ապա նրանց հոգեպատառ կխնդրեմ, որ նայեն հետևյալ ֆիլմը ու տեսնեն իրենք իրենց կողքից: Ու կապ չունի, որ էսօր սմս-ներով մարդկանց զահլա են տանում, իբր նոր մեթոդներով են բիզնես անում, կապ ունի էն, որ "ну иностранца мы накормим. менять нельзя" վիճակից իրենք երբեք դուրս չեն եկել, չնայած առաջին հայացքից, կարծես թե էդքան էլ զառամյալ չեն, որ ապրած ու խոնավություն քաշած լինեն ԽՍՀՄ սպասարկման փառապանծ ավանդույթներից:)


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles