$ 0 0 Մի անգամ սա էստեղ դրել եմ: Կամ երևի մեկից ավել անգամ: Բայց հզոր է, շատ հզոր: Միշտ կարդացվում է:Նախանձե՜ք։Նախանձե՜ք նրանց, ովքեր աշխարհիս հզորներին խանգարում են վերասերել ու վերստեղծել աշխարհը «ըստ իրենց պատկերի»։Նախանձե՜ք նրանց, ովքեր միջազգային դահլիճներում պարբերաբար բեմադրվող քաղաքական պոռնո-շոուներից հեռու, բերդերն ու ամրոցներն իրենց գլխին որպես թագ կրող լեռներում, բորենիներ կերակրող գիշերների միջով աշխարհի քարտեզեն փոխում ըստ մեր պատկերի։Նախանձե՜ք նրանց, ովքեր ազատասերներ չեն, այլ ազատաբերներ, ում մեջքի և պարանոցի շուրջ աղջիկների փոխարեն բաղեղվում են գնդացիրների լիցքավորված ժապավեններ։Նախանձե՜ք նրանց, հայրենասերներ, որովհետև Հայրենիքը սիրելու համար չէ, այլ կրելու։Արմեն Դավթյան1992 թ