Կարդացի էս լուրնու չգիտեմ:
Առաջին ռեակցիաս՝ մի՞թե ես ապրեցի էնքան, որ էս օրը տեսնեմ: Աչքիս առաջ եկան էդ արձանագրությունների ստորագրման օրերը, էդ խայտառակ լուզերական վիճակը, որի մեջ ընկել էր ՀՀ ղեկավարությունն, ու նրան ծափահարող ազգիս հավերժ էնտուզիաստների մի ստվար զանգվածի հրճվանքը հիշեցի:
Աչքիս առաջ եկավ դաշնակների անհեթեթ ու չվանկարկվող կոչերով իբր ընդդիմացող ցույցը՝ «ոչ մի զիջում թուրքերին: նախագահ, մի զիջիր»: Էնքան անռիթմ ու անտաղանդ, որ ոչ մի կերպ կրկնել չէր լինում: Քաղաքականապես պատշաճ, ինչպես և նրանց ու փիար ընկերությունների հետ համատեղ կազմակերպած Գյուլի դիմավորումը: Պարտությունը ֆուտբոլի խաղին:
Աչքիս առաջ եկավ գրողի տարած արձանագրությունների տեքստը, որտեղ էնքան ակնհայտ էին Հայաստանին պարտադրվող զիջումները՝ մինչև Թուրքիայի էսօրվա սահմանների ճանաչում, Մոսկվայի պայմանագրի ուշացած վավերացում, արցախյան ազատամարտի հերոսներին տեռորիստների մակարդակի իջեցում: Ու ծափեր, ծափեր հիացած էնտուզիաստների կողմից, ծաղր բոլոր նրանց հասցեին, ովքեր էդ ամենը տեսնում էին:
Ցեղասպանության փաստի՝ կասկածի տակ առնելն ու պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Օսկանյանն աչքիս առաջ եկավ, որ սկսեց մեծ-մեծ փրթելով դատապարտել էն, ինչ ինքը տակից մի լաաավ առաջ էր տարել:
Հեքիաթներ լավ թուրքերի մասին, միլիոնանոց թուրքացած հայերի մասին:
Կադրերով անցնում են աչքիս առաջ:
Ինչքան նյարդեր, ինչքան անհանգստություն ու մտահոգություն:
Բայց ես ուրախ եմ: Չգիտեմ՝ սրան ինչ կհետևի, բայց էս փուլը եթե մարդավարի ավարտի հասցնեն, ուրեմն լավ է: Իսկ եթե սրան չհետևի ավելի զզվելի ու խայտառակ գործընթաց (ինչն ի դեպ, հեչ էլ անհավանական չի՝ անմոռուկը վրա), ուրեմն ես պատրաստ եմ ներել էսօրվա նախագահին էն տարիներին քայքայած նյարդերիս համար:
Ուրիշ ի՞նչ ասեմ:
Աստված օգնի մեզ: Ու երբեք չթերագնահատենք թուրքերին ու չմիամտանանք էնքան, որ հավատանք, թե Գալիպոլիի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելով թուրքական աղվեսությունը սպառվեց: Էդ թրքական աշխատանքի միայն երևացող հատվածն է: Չմոռանանք ջեմալներին, քեմալներին, սյուզեններին ու գյուլնարներին, որ վխտում են մեր տարածքներում, ու իբր Ցեղասպանություն են ճանաչում, որ իրենց կեղտոտ գործերն առաջ բրդեն: