Ճիշտն ասած չեմ էլ ուզում գուշակել՝ ինչ է կատարվելու երկրում էս քաղաքական տունտունիկի արդյունքում: Չեմ էլ ուզում որևէ վերլուծություն կարդալ, քանի որ միշտ ասել եմ էսօր ամենաշատ հոլովվող օլիգարխի՝ քաղաքականություն բերելն արդեն ձեռառնոցի էր, իսկ նրա վերաբերյալ լուրջ վերլուծություններ կամ քննարկումներ անելը ձեռառնոցու շարունակություն:
Չեմ հասկանում մենակ, թե ինչի տարիներով իրար մեջ իշխանությունը բաժանելու էս «բարի» ավանդույթը թարգեց դուր գալ էդ երկու օլիգարխիկ ուժերին (չէ մի չէ՝ կուսակցություններ), ու ինչի որոշեցին հիմա էլ դիմություն-ընդդիմություն խաղալ, ցույցեր ու չգիտեմինչեր ներկայացնել: Ախր, վերարտադրվում եք անկախ մեզնից ու արդեն անկախ ինքներդ ձեզնից էլ: Դարձել էր սովորական գործընթաց՝ ոնց որ արևի առավոտը ծագելը:
Մարդիկ էլ սուսուփուս սպասում էին, թե երբ եք վերանալու, թոշակի անցնելու կամ էլ երբ էր ինչ-որ գերբնական հրաշք լինելու, որ ձեզնից բոլորիցդ միանգամից պրծնեինք:
Հիմա ինչի՞ ցույցերով, ինչի՞ ծեծուջարդերով, ինչի՞ տենց պաթոսով ու ինքնախաբեությամբ: Ախր, ձեզնից բացի ձեզ, ձեր խաղացած թատրոնին էլ ոչ ոք չի հավատում:
Թողեիք, մարդ լինեիք՝ թողեիք, գլորեինք էս բարդ ու կորուստներով արդեն լեցուն տարին: Գոնե ներսից հանգիստ մնայիք, որ ուշքնումտքներս մեր զինվորների կյանքն ու անփորձանք ծառայությունը լիներ: Բա էդ երեխեքը կանգնեն թուրքի դեմ մեր խաղաղությունը պաշտպանեն, դուք օր ու գիշեր իրար ուտելով հարամե՞ք:
Դուք ինքներդ ձեզնից չե՞ք զզվել:
Չեմ հասկանում մենակ, թե ինչի տարիներով իրար մեջ իշխանությունը բաժանելու էս «բարի» ավանդույթը թարգեց դուր գալ էդ երկու օլիգարխիկ ուժերին (