Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Սրբոց Վարդանանց

$
0
0
Ինչ էլ ասեն հիմա, ինչքան էլ տարբեր մարդիկ հոգում Աստծուց աբիժնիկ լինեն ու կռվեն եկեղեցու դեմ, Վարդանանց դեմ, սուրբ Վարդանանք ու նրանց մղած պատերազմը մեզ նաև էսօրվա մեր կյանքն է պարգևել:
Մեկ-մեկ մարդ չի հասկանում, թե էդքան արժանավորներ հազարավոր դարերի ընթացքում ինչի են մեզ նմանների համար նահատակվել, կյանք տվել, գիր ստեղծել, կրոն ընդունել, բայց դե Աստծո գործերն անքննելի են:) Ով գիտի, դեռ մի բանի համար կարող է պետք գանք:))

Ինչևէ: Էսօր Վարդանանց է: Վարդաններն իրենց անունով ապրեն, ոնց որ սփյուռքահայերն են ասում:)

Հայրենյաց հոգի Վարդան




Իմ Հայրենեաց հոգի Վարդան,
Հոգիս հոգւոյդ եղնի ղուրպան.
Որ Տղմուտի ափերի քով,
Վաթսուն հազար կտրիճներով
Զարկիր, զարկուար, ինկար քաջ քաջ
Պարսիկ սփռած ի ձախդ ու յաջ։

Իմ Հայրենեաց արե՛ւ, Վարդան,
Արեւս ար՚ւուդ եղնի ղուրպան։

Աւետարանն ու խաաաչն առիր,
Տարիր յերկինս բարձրացուցիր,
Եւ դուն ալ հետ թողիր գացիր,
Անուշ արեւդ հողին տուիր,
Որ Հայրենեաց շողայ արեւ
Շաւարշանայ դաշտին վերեւ։

Իմ Հայրենեաց արե՛ւ, Վարդան,
Արեւս ար՚ւուդ եղնի ղուրպան։

Արիւնդ կարմիր կարմիր թափուաւ,
Դաշտ ու ծաղիկ ներկուեցաւ,
Լուսնակն ելաւ ամպի տակից,
Պաղ պաղ թափեց ցօղիկն յաչից,
Որ Հայրենեաց վարդեր բացուին,
Պլպուլն երգէ դրախտի սարին։

Իմ Հայրենեաց արե՛ւ, Վարդան,
Արեւս ար՚ւուդ եղնի ղուրպան։

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles