Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

անմոռուկ - գլամուռ - եվրատեսիլ

$
0
0
Էս երկու նախադասությունը՝
Եվրատեսիլում երգիչները զուգակցվելու են անմոռուկի թերթիկների հետ: Հայոց գլամուղում ոչինչ հենց էնպես չի լինում, իմացեք, հա: Էդ թերթիկների համախմբումը նշանակում է մեր հողերը հետ տվեք, խմենք թուրքի արյուն, հասնենք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան:

Էրդողանի վրա են մուննաթ գալիս, թե Գալիպոլի է տոնում: Բա սրան ի՞նչ ասենք: Էս էլ հո՞ Էրդողանի գաղափարը չի: Թե՞ Էրդողանի գաղափարն է:



Կայֆ ա, չէ՞: Հատուկ փրոմոյի համար գնաս անմոռուկով պսակ պատվիրես, ֆոտո սեսիա անես Ցեղասպանության հուշամալիրի կողքին: Սիրուն տղա լինես, սիրուն ու սծիլնի պրիչոսկով: Բիլաքներդ զորեղ, որ թուրքերն ահիցդ 4 ոտ էլ հարևանից վերցնեն ու 8 ոտով փախ տան: Բա՞...

Պատկերացնու՞մ եք, Կոնչիտան էլ անմոռուկը դոշին խփած դուրս գա, երգի: Հարգի, ընդունիմեր Ցեղասպանությունը: Մենք էլ կասենք՝ տղեն ա:

Ինչե՞ր չես անի հանուն հայրենիքի: Վերջում էլ թող լյուբիտ-նիլյուբիտ անեն անմոռուկով, տեսնենք՝ վերջը էս աշխարհը մեզ լյուբի՞տ, թե՞ նիլյուբիտ, այ մարդ:

Էս էլ բոնուս


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles