Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Ի՞նչ անեմ քեզ համար, ա՛զգս, որ տրամդ մի քիչ բարձրանա: Մի քիչ ուրիշ ուղղությամբ մտածես: Հը՞ն:

Մեղք ես ախր, միշտ բացասական թույնի թերապիայի տակ: Տեղից էլ դժվար կյանքդ ավելի են դժվարացնում, դու էլ ոնց որ դրանից հաճույք ստանաս, դեռ մի բան էլ ինքդ ես փնտրում էդ թույները:

Իրականում կյանքում շատ քիչ իսկապես կարևոր բաներ կան: Հա, ֆինանսներից մարդկանց կյանքն ու առողջությունն են հաճախ կախված, բայց երբեք մենակ ֆինանսով էդ ամեն ինչը չի լինում:

Իրականում էդ տագնապներն էլ, ինչքան էլ որ արդարացված լինեն օբյեկտիվ պատճառներով, սրացված են խիստ սուբյեկտիվ գործոններով: Լավ է (հարաբերականորեն), որ հոգս չունենաս, հանգիստ ապրես, երեխեքդ ամեն ինչ ունենան, կուշտ ուտեն, ամեն ինչ փորձեն, ոչինչից չզրկվեն, բայց: Բայց գոնե էն հատվածդ, ա՛զգս, որ սովետական ու 90-ականների մանկություն է ունեցել, հո՞ գիտի, որ զրկանքով էլ են մեծանում: Ու հաճախ զրկանքներով կամ չափավորության մեջ ապրելն ու մեծանալն ավելի շատ օգուտ են տալիս, քան վնաս:

Սովորեցնում է իրար զիջել, իրար մասին մտածել, եղածը կիսել, եղածով բավարարվել: Քեզ, ա՛զգս, որ սկի քո հավաքականության մեջ կարգին չես էլ ապրել բուրժուական լիության մեջ, այլ ընդամենը դրա պատրանքով, արդեն փչացրել ու չարացրել է էդ ամենը: Բա քեզ պե՞տք ա:

Մարդկայնությունը փողով, մանավանդ էժան ու թանկ դոլար-դրամով չի լինում: Բա էժան շաքարն ու դոլարը զինվորների կյանքին սպառնացող վտանգները կպակասացնե՞ն:

Էնքան ես սովորել դժգոհել, որ միշտ դժգոհ ես՝ ունենաս, թե չունենաս: Բայց տես, որ հիմա նայում ես, մի ամիս առաջ Աստծուն փառք տալու լիքը առիթ ունեիր, բայց ժամանակդ էլի մենակ դժգոհելու վրա ես ծախսել:

Բա որ վաղն ավելի վատ լինի ու ափսոսա՞ս էսօրվա լավի համար:

Դե բա արի մի հատ հիմա՝ էս պահին կողքդ նայի ու Աստծուն փառք տուր էսօրվա ունեցածիդ համար՝ լինի հաց ու շաքար, տուն ու մեքենա, թե երեխա ու ընտանիք: Ու մի հատ էլ Աստծուն վստահի քո վաղվա օրը, մեկ է, Ինքն է դրա Տերը, դու չես:

Էլ ի՞նչ ասեմ: Երևի էսքանը: Պաչիկ ու գրկուկ, ա՛զգս՝ հնամենի, արիական, հերոսական, առաջինն ամեն ինչում ու էլի լիքը պաթետիկ բաներ, որ գոնե դրանից քեզ լավ զգաս:)


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles