Երևանի քաղաքապետարանն ինչ-որ հերթական հզոր լուծումն է գտել փողոցների աղբի դեմ պայքարելու:
Նկարում են անբարեխիղճ աղբանետողներին, դնում ինտերնետ, պտտում կայքերով, խայտառակում, թքում-մրում, տուգանում, ճամփում:
Ենթադրում եմ, որ այդ գեղեցիկ ու շնորհակալ գործով զբաղվում են նոր մոդելի դրուժիննիկները: Լուսանկարչական ապարատներով երևի հերթապահում են, պահը բռնացնում, չըխկ,и ты уже на небесахու դու արդեն խայտառակ ես ու հայտնի:
Ու ես ուզում եմ հասկանալ՝ մեր մեջ վերստի՞ն մտավ էս կլյաուզնիկ, գործ տվողի ջիղը, թե՞ սովետի 30ականներից էս կողմ ուղղակի քնած էր հոգու խորքերում մի տեղ:
Ինչ տեսար՝ նկարի՛ր, գցի՛ր ֆբ, յութուբ, թող խայտառակ լինեն, թող տեսնողը ղժժա, թող չարախնդա ազգս, հոգսերից կքած, չարացած, հավատքն ու Աստծուն դոլարով ու շաքարով փոխած, թող տեսնի, որ եթե իր մոտ ուղղակի մի բան թեթևակի է վատ, էս մեկին օրինակ բացահայտորեն նվաստացնում են, վրան խնդում են, ու սիրտը հովանա:
Չկա՞ արդյոք մի որոշում, որ լինի հանուն և ոչ թե ընդդեմ: Ու՞ր կհասնեք էդպես, պարոնա՛յք:
Նկարում են անբարեխիղճ աղբանետողներին, դնում ինտերնետ, պտտում կայքերով, խայտառակում, թքում-մրում, տուգանում, ճամփում:
Ենթադրում եմ, որ այդ գեղեցիկ ու շնորհակալ գործով զբաղվում են նոր մոդելի դրուժիննիկները: Լուսանկարչական ապարատներով երևի հերթապահում են, պահը բռնացնում, չըխկ,