Չէ, ես չսիրեցի Վաշինգտոնը: Էդ չափից դուրս ուղիղ անկյուններով կտրտած նստավայրը Օբամաների: Չսիրեցի Սպիտակ տան արտաքին տեսքը՝ պարիսպներից էն կողմ: Լինքոլնին, որին հանդիպեցի իր հուշահամալիրում չարագուշակ գլուխը կախած, չսիրեցի: Չսիրեցի Կապիտոլիումը, ուր աշխատասենյակներում գիշերներն անգամ լույսերը չէին հանգում: Չսիրեցի ինչ-որ բան վերամշակող գործարանը, որ գիշերվա կես վնգ-վնգ-վնգում էր միալար ռիթմով:
Հիացա Կոնգրեսի գրադարանով, բերանս բաց հիացա, հասկացա, թե ինչ է նշանակում գրադարան ու Վերաբերմունք գրքերի հանդեպ, բայց Վաշինգտոնն էլի չսիրեցի:
Երևի ինձ դուր գար Վաշինգտոնը, եթե ես նրա թանգարաններում հասցնեի պտտվել: Բայց չհասցրի... Մյուս անգամ երևի:
Բայց փոխարենը ես սիրեցի Շառլոթը: Էդ կոկետուհուն, որ անկախ եղանակից միշտ զուգված-զարդարված է սպիտակ ու մետաղագույն երկնաքերներով: Երբ կապույտ երկինքն արտացոլվում է շենքերի պատուհանների մեջ ու մետաղական սառը գույնին խառնում ինչ-որ էլեկտրիկ կապույտ:
Ու լուսինը, որ երևի հատուկ ու միայն Շառլոթի համար միշտ լիագունդ է ու միշտ էլեկտրիկ կապույտ: Ու պակաս կոկետուհին չէ, որ շորորվելով անցնում ու մեկ առ մեկ արտացոլվում է բոլոր բարձրահարկ շենքերի ապակիներով: Ես էդպիսի լուսին դեռ որ էլ չեմ տեսել:
Շառլոթի շուրջ բանկերն են հավաքված, մարդկանց եռուզեռը, թանգարաններն ու լոկալ գլամուռը՝ ճիշտ ինչպես մի բարձրաշխարհիկ սալոնային գեղեցկուհու կողքին:
Շառլոթ օն մայ մայնդ:)
Image may be NSFW.
Clik here to view.