Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

100-ամյակն առանց ռեժիմի

$
0
0
Շատերը տեսած կլինեն էս կարգախոսը...


նկարը վերցրել եմ համապատասխան ֆբ էջից, կամայական՝ կարգախոսի լոգոն ցույց տալու համար:

Սկզբում մտածում էի, թե լևոնականությունն է, քանզի "ռեժիմը" նրանց ակտիվ բառապաշարից է: Հետո տեսա նույն լոգոն Նախախորհրդարանի գրասենյակի վրա, հասկացա, որ իրենք են:

Մինչ կանդրադառնամ նրան, թե որտեղ է հանդիպում էս լոգոն, ասեմ, որ ահավոր վիրավորական կարգախոս է: Ես թքած ունեմ իրենց ասած "ռեժիմի" վրա, իմ սիրելի իշխանությունները չեն էսօրվանները, բայց չեմ հասկանում Ցեղասպանության թեման էսքան տրիվիալ դարձնելու միտումը: Էնքան հարգելի մարդիկ կան էդ շարժման մեջ, էդքան վաստակաշատ, կյանքում չէի պատկերացնի, որ նրանցից նման բան դուրս կգա: Ցավում եմ, որ նրանք Ցեղասպանության նման համազգային ողբերգությունը, նրա տարելիցը իջեցրել են էնքան, որ սարքել են հերթական անմոռուկային մակարդակի կարգախոս:

Ու ավելի ահավոր է, որ էդ կարգախոսը՝ Ցեղապսանության հուշարձանի պատկերով նրանք դաջել են քաղաքում փողոցներում, անցումներում, ասֆալտի վրա: Մարդկանց ոտատակ: Ո՞նց, ինչքա՞ն մի վեհ պայքար է էդ պայքարը, որ կարելի է նման հուշարձանի նկարը դարձնել մարդկանց քայլելու, վրան թքելու տեղ (հայտնի է, որ ազգս փողոցում թքելուց ուղտերին գրեթե ոչնչով չի զիջում):

Չե՞ն մտածել, որ հուշահամալիրը համ գերեզման է, համ նկար, համ անուն-ազգանուն միլիոնավոր մարդկանց, որ զոհվել են թուրքերի ձեռքով, որոնց մարմիններն անարգվել են թուրքերի կողմից: Որ էդ միլիոնների մեջ հաստատ իրենց ցեղից մի ապուպապ եղած կլինի: Չկա՞ արդյոք մահացածների անունները, նրանց հիշատակող հուշարձանի նկարները տեղադրելու ավելի պատվավոր տեղ: Հիշատակն էլ իրե՞նք են որոշել անարգել, չեմ հասկանում:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles