Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Լույս

$
0
0
Երբ հարազատ մարդ ունես բանակում, որ ձմեռվա ցրտին առաջին անգամ դիրքեր պիտի գնա շատ հեռու ու անհարմար ու վտանգավոր տեղանքում, ու դու անամոթաբար կիսամեռ ես վախից:

Երբ մտնում ես ձմեռվա կիրակիով կիսադատարկ եկեղեցի պատարագի, աչքերով փնտրում ես ու չես տես տեսնում Տեր Եսայուն, բայց ինքդ քեզ ասում ես՝ եթե տեր հայրն էսօր գա ու մի հատ աղոթի զինվորիդ համար, ամեն ինչ լավ ու անփորձանք կանցնի, ու մեկ էլ մտնում է լույսի կտոր Տեր Եսային, սիրտդ տեղն է ընկնում՝ ամեն ինչ լավ կլինի:

Ու ամեն ինչ իրոք լավ է լինում:

Տեր հա՛յր ջան, առողջ, մեզնից անպակաս: Էդ լույսդ մեզ շատ պետք է: Առանց դրա հնարավոր չի:)


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles