Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Օգնության կամուրջ՝ ծանոթացեք

Image may be NSFW.
Clik here to view.
moonleight
-ն ու Image may be NSFW.
Clik here to view.
anushanahit
-ը վերջապես ստեղծել են հիմնադրամը, որ օգնությունը բուժման կարիք ունեցող երեխեքին ավելի համակարգված լինի:

Ծանոթացե՛ք, մասնակցե՛ք: Կարևորը, որ գիտենք ովքեր են, որ վստահելի են ու սրտացավ:

Ու Աստված մեր բոլոր երեխեքին առողջություն տա:

Originally posted by Image may be NSFW.
Clik here to view.
moonleight
at մեր թիմը
Մեր Հոգաբարձուների խորհրդը համալրված է, ոչ առանց հպարտության ներկայացնում եմ.Ճ եթե ՕԿ հիմնադրամի նպատակներըձեզ հուզում են, և կցանկանաիք որպես կամավոր աջակցել դրանց իրականացմանը, սիրով կընդլայնենք մեր թիմը.Ճ

Սիրով ներկայացնում ենք Օգնության Կամուրջ հիմնադրամի թիմը
Լիլիթ Քոչարյան Lilit Kocharyan
Հիմնադիր, Հոգաբարձուների խորհրդի անդամ
Մաթեմատիկոս-տնտեսագետ, 2004թ-ից բնակվում է Բեռլինում և այնտեղ պարբերաբար օգնում Գերմանիայում բուժման կարիք ունեցող հայ հիվանդներին: Բեռլինում հիմնված Kamurdsch-Brücke բարեգործական կազմակերպության հիմնադիրը և Խորհրդի նախագահն է, որն ունի նույն առաքելությունը, ինչ ՕԿ հիմնադրամը: Նաև հայ որբերին հումանիտար օգնություն տրամադրող Society for Orphaned Armenian Relief (SOAR)-Germany միության Խորհրդի նախագահն է:

Լալա Մանուկյան Anushanahit Anushanahit
Տնօրեն
Կրթությամբ մաթեմատիկ, դասավանդել է հայկական արհեստներ Վանաձորի թիվ 1 վարժարանում և Գեղագիտության ազգային կենտրոնում: Մոտ 6 տարի առաջ սկսել է օժանդակել հիվանդների, ազատամարտիկների, մանակտան նախկին սաների և այլ կարիքավոր խմբերի: Հանրությանը հայտնի է Անուշանահիտ կեղծանվամբ:

Արմեն Մարտիրոսյան Արմեն Արմոս Մարտիրոսյան
Հոգաբարձուների խորհրդի նախագահ
Մասնագիտությամբ իրավաբան, աշխատում է պետական համակարգում: Վերջին 5-6 տարիների ընթացքում զբաղվել է բարեգործական նախաձեռնություններով, օգնել առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներին: Հանդիսանում է «Pay it forward» նախաձեռնություն-շարժման համահեղինակ, ինչպես նաև ArmScoop ակադեմիական ցանցի համահիմնադիր-նախագահ:

Նարեկ Մատինյան
Հոգաբարձուների խորհրդի անդամ, Բժիշկների խորհրդի համակարգող
Մասնագիտությամբ բժիշկ ռադիոլոգ (ճառագայթաբան), ներկայումս զբաղվում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով (ՄՌՏ): Աշխատում է ԿՀՄԻ ԲԱԿ ԵՐԵՎԱՆ բժշկա-ախտորոշիչ կենտրոնում՝ որպես ՄՌՏ բաժանմունքի վարիչ:

Լուսինե Ստեփանյան Lusine Stepanyan
Հոգաբարձուների խորհրդի անդամ, Բժիշկների խորհրդի համակարգող
Մասնագիտությամբ կլինիկական լաբորատոր աշխորոշման բժիշկ, աշխատում է Վանաձոր ք. "Նորմեդ" բժշկական կենտրոնում: Մինչ այժմ անհատապես օգնել է մարդկանց, որոնք ունեցել են լուրջ առողջական խնդիրներ:

Էլինա Սարդարյան Elina Sardaryan
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Սոցիոլոգ-քաղաքագետ է: Երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնում` որպես գլխավոր մասնագետ, 2007-10 թթ. դասախոսել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում: Այժմ աշխատում է Վանաձորի Տ. Չուխաջյանի անվան արվեստի դպրոցում՝ որպես գնումների համակարգող:

Հռիփսիմե Հովհաննիսյան Hripsime Hovhannisyan
Հոգաբարձուների խորհրդի անդամ, PR պատասխանատու
Մասնագիտությամբ լրագրող, աշխատում է «Առավոտ» օրաթերթում, ունի Հանրային կապերի մասնագետի որակավորում: Նաև «Pay it forward» նախաձեռնություն-շարժման անդամներից է:

Եվա Հարությունյան Eva Harutyunyan
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Մասնագիտությամբ սոցիոլոգ, աշխատում է բնապահպանական և համայնքային զարգացման ծրագրերում, ինչպես նաև տուրիզմի ոլորտում: 2004 թ-ից ներգրավված է տարբեր հասարակական ծրագրերում, 2008-ից զբաղվել է մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող, հատուկ սոցիալական խմբերի պատկանող երեխաների հետ կապված կրթական ծրագրերով: 2012-ից զբաղվել է անառողջ երեխաների խնդիրների լուծմանն ուղղված բարեգործական ծրագրերով:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles